Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակին,

Հայաստանում Եվրոպական Միության առաքելությանը,

Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակին,

Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության,

Ֆրանսիայի Հանրապետության,

Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության,

Իտալիայի Հանրապետության,

Հունաստանի Հանրապետության,

Գերմանիայի Դաշնային Հանրապետության,

Լատվիայի Հանրապետության,

Լեհաստանի Հանրապետության,

Շվեյցարիայի Համադաշնության,

Բուլղարիայի Հանրապետության,

Բելառուսի Հանրապետության,

Չեխիայի Հանրապետության,

Կանադայի,

դեսպանություններին

ԲՈՂՈՔԻ ՈՒՂԵՐՁ

Հայաստանի եւ Արցախի քաղաքացիական հասարակությունը, խոր զարմանքով և ցավով արձանագրում է, որ Արցախում (Լեռնային Ղարաբաղում) Իլհամ Ալիևի վարչակազմի իրականացրած բացահայտ անօրինական և բարբարոսական քաղաքականությունը՝ բնիկ ժողովրդին բռնի տեղահանելու, էթնիկ զտմամբ ցեղասպանական գործողություն իրականացնելու, նրանց ունեցվածքը յուրացնելու, հայկական հազարամյա պատմական ժառանգությունը ոչնչացնելու, կեղծարարությամբ հայկական պատմամշակութային հուշարձաններն այլոց վերագրելու, արժանանում են ՄԱԿ-ի, ԵԱՀԿ անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցիչների և Ադրբեջանում գործող միջազգային այլ կառույցների ոչ միայն լռելյայն թողտվությանը, այլև փաստացի խրախուսմանը։

Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս և հանրային գործիչներս, վրդովմունքով նշում ենք, որ միջազգային դիվանագիտական կառույցների նման պահվածքը՝ այցելելու բռնազավթված և էթնիկ զտման ենթարկված Արցախի տարբեր բնակավայրեր՝ Ալիևի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ, և բնավ չհիշելու այդ տարածքի բնակիչների ճակատագրի, նրանց թողած հոգևոր և նյութական ժառանգության պահպանության, միջազգայնորեն ամրագրված տարրական իրավունքների պաշտպանության մասին, գործնականում հավանություն է տալիս Ադրբեջանի վարչակազմի այն գործողություններին, որոնք բացարձակ հակասության մեջ են մարդու իրավունքների, հակամարտությունները ուժով կամ ուժի սպառնալիքով չլուծելու սկզբունքներին։ Փաստացի նրանք կարծես մոռացել են իրենց դիվանագիտական կոչման և դավանած ժողովրդավարական արժեքների մասին՝ ակամա դառնալով այդ հանցագործությունների մեղսակիցը։

Հայ հասարակության համար հատկապես անհասկանալի և խորապես դատապարտելի է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք պետությունների վարքագիծը, որոնք ավելի քան 3 տասնամյակ զբաղվել են Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ՝ ԵԱՀԿ անդամ մյուս պետությունների հետ համագործակցելով, նրանց մանդատով բազում անգամ այցելել են Արցախ, դիվանագիտական բանակցություններ վարել Արցախի Հանրապետության պետական և ռազմական ներկայացուցիչների, հոգևոր հայրերի հետ։ Դրանով նրանք ընդունել են օրինական ճանապարհով ձեռք բերված անկախության փաստը և պաշտպանել արցախցիների իրավունքները։ 2020 – 2023 թթ․ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և 2023 թ․ սեպտեմբերին լիակատար հայաթափման գործողություններից հետո դադարել են պաշտպանել նրանց իրավունքները։ Այնինչ Արցախի ինքնորոշման պայքարը ղեկավարած այրերը Բաքվի բանտերում պատանդ են պահվում և միջազգային տարբեր կառույցների կողմից ապօրինի ճանաչված դատավարությունների խոշտանգվող զոհերն են։

Ժողովրդավարական արժեքների գերակայության մասին պնդող պետությունների ներկայացուցիչները հարկ չեն համարում անգամ այցելել նրանց՝ հետևելու դատավարությունների և բանտարկյալների պահման պատշաճ պայմաններին, բայց ժամանակ և եռանդ են գտնում ադրբեջանական պաշտոնյաների հետ Արցախ գնալու և լսելու Գանձասարի, Դադիվանքի, Շուշիի, հայկական պատմության և մշակութային ժառանգության մասին ակնհայտ հակագիտական, ցինիկ պնդումներ, առանց անգամ մեկ բառ ասելու տեղաբնիկների ճակատագրի և մարդու իրավունքների ու ժողովրդավարության պաշտպանության մասին։

Հայտնելով մեր բողոքը և անհանգստությունը Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ ակնկալում ենք մեր այս բողոք-ուղերձի անաչառ քննարկում և դիվանագիտական անհրաժեշտ քայլերի ու արձագանքների կազմակերպում։

Մարդու իրավունքները և ժողովրդավարությունն անսակարկելի արժեքներ են, որոնք չեն կարող ստորադասվել տնտեսական, վառելիքաէներգետիկ, ռազմաքաղաքական ուժի և այլ շահերին։

Նարինե Դիլբարյան – «Միասին» հասարակական-քաղաքական, այլընտրանքային շարժման Համակարգող խորհուրդ։

Լարիսա Ալավերդյան – ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, <<Ընդդեմ իրավական կամայականության>> Հ/Կ գործադիր տնօրեն։

Խաչիկ Մանուկյան – Բանաստեղծ, «Ոսկե եղեգն» պետական մրցանակի դափնեկիր։

Արցախի Ավագների խորհուրդ։

Սաթիկ Սեյրանյան – Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 ժամ» կայքի գլխավոր խմբագիր։

Արմինե Օհանյան – «Հրապարակ օրաթերթի» գլխավոր խմբագիր։

Անժելա Թովմասյան – «Հայելի ակումբի» կայքի գլխավոր խմբագիր։

Արամ Աբրահամյան – «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր։

Փիրուզա Մելիքսեթյան – «Irates.am» լրատվական կայքի գլխավոր խմբագիր։

Արզիկ Մխիթարյան – Հոգեբան, ԱրՊՀ պրոֆեսոր, ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԱՀ գիտության վաստակավոր գործիչ։

Լավրենտ Ղալայան-Նկարիչ-քանդակագործ, ԱրՊՀ պրոֆեսոր, ԱՀ ժողովրդական նկարիչ։

Ստեփան Հասան-Ջալալյան – քաղաքագետ, «Հասան-Ջալալյանների խորհուրդ» ՀԿ հիմնադիր-նախագահ։

Թաթուլ Մանասերյան – Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր։

Ձյունիկ Աղաջանյան – ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

Ժասմեն Ղևոնդյան – «Հայ-ռուսական բարեկամության և համագործակցության միություն» ՀԿ։

Միհրան Շահզադեյան – Քաղաքագետների հայկական ասոցիացիա։

Հովիկ Ավանեսով – Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն։

Հասմիկ Միքայելյան – «Արցախի Մայրություն» ՀԿ։

Յուրի Քարամյան – «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ նախագահ։

Արմինե Պետրոսյան «Հայկի Սերունդ» կրթական, հայապահպան ՀԿ նախագահ։

Սարասար Սարյան – «ԼՂՀ փախստականների միություն» ՀԿ նախագահ։

Անահիտ Հակոբյան – ԱՀ ԿԳՄՍ նախկին նախարար։

Սիլվա Մարգարյան – «Արցախից Արցախ» տեղեկատվական, վերլուծական, հետաքննական , իրավապաշտպան կենտրոն (ՏՎՀԻ) ՀԿ Նախագահ։

Ալեքսանդր Սահակյան – «Արցախի Արծիվներ-Կոմանդոս» ՌՀՄՊՈՒՄ ՀԿ։

Էլմիրա Հայրապետյան – Արցախի հանրապետության վաստակավոր մանկավարժ։

Աստղիկ Ավետիսյան – բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ։

Ատոմ Մխիթարյան – ՀՀ ԳԱԱ մագիստրատուրայի դեկան, մանկավարժության դոցենտ։

Դիվանագետների համահայկական խորհուրդ։

Նաիրա Զոհրաբյան – «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ։

Արամ Սարգսյան – Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ։

Ուղերձը բաց է ստորագրման համար։

25.09.2026թ․ սույն բողոքի ուղերձը կուղարկվի նշված կառույցներին։

դիտվել է 149 անգամ
Լրահոս
Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Բանակում նորից զոհ ունենք, իսկ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ու վերմիշելի ստուգատեսները. Գոռ Մադոյան Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am