Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պնդում է երեք անհետաձգելի քայլերի իրականացման անհրաժեշտությունը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի լարվածության թուլացման և Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման շրջանակում։
Ինչպես հայտնում է РБК-Ուկրաինան, այդ մասին Axios-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Զելենսկու խոսքով՝ խոսքը վերաբերում է՝
էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ հարվածների դադարեցմանը,
Սև ծովում «հացահատիկային միջանցքի» աշխատանքի վերականգնմանը,
ԱՄՆ–Ուկրաինա–Ռուսաստան եռակողմ հանդիպման անցկացմանը, որը, ենթադրաբար, կարող է կայանալ Աբու Դաբիում։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ հարվածների համատեղ դադարեցման առաջարկը ներկայացրել են ԱՄՆ-ը, և Ուկրաինան պատրաստ է համաձայնել դրան։
«Այս առաջարկը ներկայումս օրակարգում է՝ էներգետիկ հրադադարը։ Մենք պատրաստ ենք», — հայտարարել է Զելենսկին։
