Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար

Սեպտեմբերի 24-ին Փաշինյանի քարոզչական ռեսուրսները հրապարակեցին ինչ-որ «զեկույց», որի բովանդակության իմաստը պարզունակ մանիպուլյացիաների միջոցով ապացուցելն է, թե Հայ Առաքելական Եկեղեցում ինչ-որ «ճգնաժամ» կա։

Ես կարդացի այդ «զեկույցը» և հերթական անգամ համոզվեցի, որ այս ամենի հետևում շատ ավելի լուրջ պատճառ կա, քան պարզապես Փաշինյանի իռացիոնալ ատելությունը հայերի և Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ։ Փաստեր և ոչինչ բացի փաստերից։
Խոսքը Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև Հայ Առաքելական Եկեղեցու պատմական և աստվածաբանական ժառանգության ապահայացմանն ուղղված (ենթադրաբար) համաձայնեցված քաղաքականության մասին է։
Դատեք ինքներդ։

Ադրբեջանը համակարգված, մանրակրկիտ և հետևողականորեն փորձում է վերաշարադրել Արցախի և Հայաստանի պատմությունը։
Եվ խնդիրը նույնիսկ Հիքմեթ Հաջիևի՝ այդ հայտնի հիմար վարքագիծը չէ, երբ նա, աշխատելով Ալիևի օգնական, աչքերը չռած` պատմում է Դադիվանքի և Գանձասարի՝ իբր «ադրբեջանական պատմագրությանը» պատկանելու մասին։

Պատճառն այն է, որ Ադրբեջանում պետական մակարդակով հայկական քրիստոնեական ժառանգությունը հայտարարում են կա՛մ «աղվանական», կա՛մ «ուդիական»՝ ստեղծելով կեղծ, կեղծ պատմական նարատիվներ այնտեղ, որտեղ դարեր շարունակ գոյություն են ունեցել հայկական մշակույթն ու Հայ Եկեղեցին։

Իհարկե, հայ ժողովրդի թշնամիների՝ անդրկովկասյան թաթարների կերպարանքով հանդես եկողների վարքագիծը հասկանալի է։
Բայց ի՞նչ է տեղի ունենում հենց Հայաստանում։

Հայկական քրիստոնեական ժառանգության ապահայացմանն ի պատասխան՝ Հայաստանում իշխանությունը, Հայ Առաքելական Եկեղեցուն պաշպանելու փոխարեն, համակարգված հակամարտություն է վարում Եկեղեցու դեմ և նույնքան համակարգված, հետևողական ու գիտակցված կերպով թուլացնում այն։
Ստացվում է չափազանց վտանգավոր պատկեր։

Մի կողմից՝ ադրբեջանցիները փորձում են յուրացնել և վերաշարադրել Նախիջևանի, Արցախի և Հայաստանի իրական, կրոնական պատմությունը, իսկ մյուս կողմից՝ Հայաստանի իշխանության մեջ հայկական ազգանուններով մարդիկ հետևողական կերպով թուլացնում են այն ինստիտուտը, որը դարեր շարունակ պահպանել է այդ պատմությունը։

Հաշվի առնելով բոլոր հանգամանքները՝ միանգամայն հիմնավոր հարց է առաջանում. Արդյո՞ք պաշտոնական Երևանի և Բաքվի միջև գոյություն չունի ինչ-որ գաղտնի պայմանավորվածություն՝ Հայաստանից և հայ ժողովրդի գիտակցությունից հայկական քրիստոնեական հիշողությունը աստիճանական մղման ու վերացման վերաբերյալ։

Չէ՞ որ դատեք ինքներդ. երբ երկու կողմերի գործողությունները օբյեկտիվորեն հանգեցնում են նույն արդյունքին, բնական հարց է առաջանում՝ ո՞ւմ է ձեռնտու, որ հայկական պատմական և հոգևոր ժառանգությունը միաժամանակ ոչնչացվի դրսից և թուլացվի ներսից։

Եվ պետք է իսկապես կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար։

Արման Աբովյան

 

դիտվել է 112 անգամ
Լրահոս
«Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Բանակում նորից զոհ ունենք, իսկ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ու վերմիշելի ստուգատեսները. Գոռ Մադոյան Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am