Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա
Ամերիկյան կողմը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման արդյունքներով «լուսավորել» է այն, ինչն իրեն ավելի ձեռնտու էր։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ ռուսական մեկնաբանությունը ներկայացնում է կայացած զրույցի հիմնական հանգրվանները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես կարծում եմ, որ սա պարզապես ամերիկյան ոճ է՝ «լուսավորել» միայն այն, ինչն իրենց հենց հիմա կոնկրետ պետք է։ Մեր մեկնաբանությունն իրոք ներկայացնում է կայացած զրույցի հիմնական հանգրվանները։ Ես վստահ չեմ, որ նրանց մոտ այս կապակցությամբ որևէ հավելյալ պարզաբանող նյութ դուրս չի գա, բայց ահա այն, ինչ պետք էր և ձեռնտու էր այսօր ամերիկյան կողմին «լուսավորել», նրանք «լուսավորեցին»», - ասել է դիվանագետը «Սոլովյով Live» հեռուստաալիքի եթերում։
«Դա նրանց ոճն է. այն, ինչ իրենց պետք է, նրանք ընդգծում են, այն, ինչը, իրենց թվում է, իրենց համար ավելի քիչ է ձեռնտու, նրանք պարզապես չեն էլ խոսում այդ մասին», - հավելել է Զախարովան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լավրովը և Ռուբիոին հանդիպել էին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում: Ռուսական դիվանագիտական գերատեսչությունում հայտնել են, որ ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպմանը ԱԳ նախարարն ուկրաինական կարգավորման քննարկման ժամանակ մատնանշել է Կիևի դեստրուկտիվ գործողությունները, որոնք նպատակային հարվածներ են հասցնում խաղաղ բնակչությանը: Լավրովը նաև ընդգծել է երկկողմ հարաբերությունների շուտափույթ ուղղման անհրաժեշտությունը՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների պայմանավորվածություններին համապատասխան:
