Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․

«ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են:

Ընդհանուր ելույթներ, հասցեական ու անհասցե կոչեր, և ոչ մի կոնկրետ առաջարկություն: ՄԱԿ-ը որպես միջազգային թիվ մեկ կառույց՝ կորցնում է իր լրջությունն ու ազդեցիկությունը: Այն դարձել է պետությունների ղեկավարների հավաքատեղի, զրուցատաղավար, որտեղ դեռ ավանդույթի ուժով ձգտում են միջազգային պրոբլեմների համար համատեղ լուծումներ գտնել: Այնինչ դա վաղուց արդեն իլյուզաներ են:

Աշխարհը պտտվում է երեք գերտերությունների շուրջ՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան: Նրանք են թելադրում միջազգային օրակարգը, նրանք են որոշում, թե որտեղ ինչ պետք է տեղի ունենա, համաշխարհային շուկայում ու տեխնոլոգիական աշխարհում, տիեզերոում ու ընդերքում ինչ իրավիճակ պետք է լինի…

Շուրջ մեկ տասնյակ երկրներ փորձում են խոշոր եռյակից որևէ մեկի կամ երկուսի շուրջ, դիրքավորել՝ նպատակ ունենալով պահպանել իրենց ռեգիոնալ դերակատարումը և ապահովել ռեգիոնալ իրենց լիդերության մրցակցայնությունը: Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, Իրանը, Թուրքիան, Իսրայելը, Գերմանիան, Ֆրանսիան, Ճապոնիան ձգտում են փոփոխվող աշխարհի նոր իրողություններում չկորցնել իրենց դիրքերը և որոշ չափով ազդեցություն ունենալ աշխարհաքաղաքական գործընթացների վրա:

ՄԱԿ-ի ԳԱ այս նստաշրջանը, թեկուզև փորձում էր խնամքով թաքցնել, այնուամենայնիվ երևում էր, որ աշխարհի երկրների մեծ մասի համար գլխավոր խնդիրը մնում է զարգացումների անորոշությունները:

Իսկ մեր տիպի երկրների համար, որոնք, պատմության հերթական շրջափուլում, մեղմ ասած՝ «իրենց խելքից» կրկին հայտնվել են համաշխարհային հարաբերությունների ձևափոխման զոհասեղանին՝ մնում է կազմակերպել ինքնախաբեության ֆեստիվառներ, անորակ համերգներ ու բրդուճ ուտելու փառատոններ՝ հույս փայփայելով, որ Աստված բարեգութ կլինի և այս անգամ նոր ցեղասպանության կամ պետականության կործանման չի տանի:

Այնինչ, 2021 թվականից հետո, որպես հանրույթ, եթե քաղաքականապես բավարար խելացի գտնվեինք, փոխեինք պարտված ու կապիտուլյացված կառավարությանը՝ ադրբեջանցիների դրդմամբ ոչ թե աշխարհի զոհասեղանին կհայտնվեինք, այլ օգտվելով վերջին տարիներին եղած մի շարք գործընթացներից՝ այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ»:

դիտվել է 152 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video) Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են Հ1-ի կեղտոտ մանիպուլյացիան․ Փաշինյանը նոր հրաման է իջեցրե՞լ․ Մալխասյանի բացահայտումը (video) ՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրա Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից Սուրեն Պապիկյա՛ն, ինչ-ով ես զբաղված, չես տեսնում Ադրբեջանում ինչ են անում․ Էդիկ Անդրեասյան (video) Իսրայելի կառավարությունը տարածաշրջանը դատապարտում է հակամարտության և տառապանքի. Հորդանանի ԱԳ նախարար Այս պահին Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունն են խուզարկում. Armlur #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանի տարօրինակ ուղերձը Նյու Յորքից․ Պուտինը սպասում է․ Սուրեն Սուրենյանց (video) 2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am