Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված, արդյոք կա՞ միասնական մոտեցում բոլոր հատվածների համար, թե՞ յուրաքանչյուր տեղանքի համար կիրառվելու է առանձին մոտեցում։

«Փաստինֆո»-ն հարցում է ուղարկել փոխվարչապետի գրասենյակ՝ խնդրելով պարզաբանել մի շարք հարցեր, մասնավորապես՝ հարցրել է, թե արդյոք կա՞ն սահմանազատման աշխատանքները վերսկսելու կոնկրետ ժամկետների շուրջ պայմանավորվածություններ, ո՞րն է սահմանազատման աշխատանքների ընդհատման պատճառը։

Արդյոք սահմանազատումն Արարատի մարզում շարունակելու շուրջ համաձայնություն կա՞, թե՞ ոչ, ի վերջո՝ հաջորդ փուլում սահմանազատման աշխատանքները կատարվելու են Հայաստան-Ադրբեջան-Վրաստան սահմանային հատման կետի՞ց, թե՞ TRIPP-ի աշխատանքները չխոչընդոտելու նպատակով սահմանազատման հաջորդ փուլը տեղի է ունենալու Սյունիքում։

Հաշվի առնելով հանրության շահը՝ լրատվամիջոցը խնդրել է ասել, թե կա՞ արդյոք համաձայնեցված քարտեզ, փաստաթուղթ, որը հիմք է ընդունվելու ընդհանրապես սահմանազատման աշխատանքներն իրականացնելիս, թե՞ յուրաքանչյուր տեղանքի համար կիրառվելու է առանձին մոտեցում։

Ի պատասխան՝ հայտնել են, որ ՀՀ-ԱՀ պետական սահմանի առանձին հատվածների սահմանազատման աշխատանքներն իրականացվելու են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգին համապատասխան։

Այնինչ նշված կանոնակարգում որևէ խոսք չկա, թե որ թվականի քարտեզն է հիմք ընդունվել սահմանազատման համար, այլ միայն արձանագրվում է, որ երկու երկրների «հանձնաժողովները կհիմնվեն Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի վրա` որպես Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք»։

Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվել է նաև ասել, թե, ի վերջո, ինչո՞ւ չի շարունակվում սահմանազատումը։ 2025թ. հունվարի 16-ին տեղի էր ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի տասնմեկերորդ հանդիպումը՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կողմերը համաձայնության են եկել սկսել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Այս հաղորդագրությունից անցել է ավելի քան 1,5 տարի, սակայն գործընթացն առաջ չի շարժվում։

Մհեր Գրիգորյանի գրասենյակը խուսափել է հարցերին պատասխանել՝ հարցումը մոտ մեկ ամիս ուսումնասիրելուց հետո։ Համենայն դեպս, այս ոչինչ չասող գրությունը ևս մեկ անգամ փաստում է, որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հնչեցրել է կեղծ տեղեկություն, թե կողմերը համաձայնեցրել են քարտեզը, որով պետք է իրականացվի սահմանազատումը, քանզի այդ մասին որևէ նշում չկա Կանոնակարգում, իրավասու պաշտոնյան էլ՝ Մհեր Գրիգորյանը, լռում է։

դիտվել է 142 անգամ
Լրահոս
Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում Ինչո՞ւ է Ադրբեջանը թշնամանքի նոր ալիք հրահրում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանից «sms» ստացա՞ք, որ լքեցիք դահլիճը. հարց` փոխնախարարին (video) Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնումю Բեգլարյան «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի առաջիկա ՏԻՄ ընտրությանը «Թաթա Սիմոնյանը գումարը փոխանցե՞լ է Փաշինյանի հաշվեհամարին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) Հերթական կորուստն ազգային հավաքականում ՆԳՆ-ն ձերբակալել է «Զապ»-ին և «Օշականցի Գևորիկին»․ վեճից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել «Իվետա Մուկուչյա՛ն, հասար ուզածիդ՝ էղած-չեղածդ ցուցադրեցի՞ր բիկինիով հրապարակում»․ Չոբանյան (video) Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր» «Մեռելի փողն եք ուտում․ Փաշինյանը հատիկ առ հատիկ իր ջեբն է լցնում ժողովրդի փողերը»․ Արման Աբովյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am