Կառավարությունը 270․7 մլն դրամի հարկային արտոնություն է տալիս ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին: Այս հարցն ընդգրկված է Կառավարության վաղվա նիստի չզեկուցվող հարցերի շարքում: Գրում է «Aysor.am»-ը:
Ըստ Կառավարության հիմնավորման՝ ընկերությունը նախատեսում է ներմուծել 215 մլն դրամի սարքավորումներ և 656․9 մլն դրամի հումքի լրացուցիչ խմբաքանակ։ Իրականացվող լրացումների արդյունքում ապրանքների ընդհանուր արժեքը կկազմի 4․3 մլրդ դրամ։ Ընդհանուր արժեքի մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 270․7 մլն դրամ:
Հիմնավորման մեջ նաև նշվում է, որ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:
«Ջերմուկ գրուպ»-ը հիմնադրվել է 1996 թվականին, հիմնադիրը Աշոտ Արսենյանն է։ Հիշեցնենք, որ Աշոտ Արսենյանն առաջիններից էր, որ 2018 թվականին լքեց ՀՀԿ-ի շարքերը։ Իշխանափոխությունից հետո նրա որդին՝ Վահագն Արսենյանը, 2021 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրվեց Ջերմուկ համայնքի ղեկավար, իսկ հիմա Վահագն Արսենյանը զբաղեցնում է Վայոց Ձորի մարզպետի պաշտոնը:
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը