«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա Սրբազան

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ կույսեր Փեփրոնեի, Մարիանեի և Մեծն Վարդանի դստեր՝ Շուշանի հիշատակության տոնը:
Հանդիսապետությամբ Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ, Կոշի Սուրբ Ստեփանոս վանքի վանահայր Հոգեշնորհ Հայր Շնորհք աբեղա Պալոյանի՝ Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում մատուցվեց ուխտի Սուրբ և Անմահ Պատարագ։

Օրվա Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լուսարարապետ՝ Գերաշնորհ Տեր Անանիա եպիսկոպոս Ծատուրյանը։
Պատարագիչ Սրբազանը հընթացս Պատարագի իր եղբայրական երախտագիտության և շնորհակալական խոսքը հայտնեց Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին։ Գնահատանքի խոսք ասաց նաեւ իրեն աղոթակից հոգևոր հայրերին։

Անդրադառնալով օրվա խորհրդին, նշեց․

«Այսօր մեր Սուրբ Եկեղեցին աղոթքով հիշատակում է երեք սրբասնյալ կույսերին՝ Սրբուհի Փեփրոնիային, Սրբուհի Մարիանեին և Մեծն Վարդան Մամիկոնյանի դստերը՝ Սրբուհի Շուշանին։
Երեք տարբեր սրբուհիներ։
Երեք տարբեր ժամանակներ ու կյանքի ճանապարհներ։
Երեք տարբեր փորձություններ։
Բայց նրանցից յուրաքանչյուրի առջև, ի վերջո, միևնույն կենսական հարցը դրվեց․ «Ի՞նչն է քեզ համար այնքան թանկ, որ նույնիսկ սեփական կյանքդ փրկելու համար չես տա»։
Եվ երեք սրբուհիներն էլ արյամբ ու աներեր հավատքով վկայեցին․ «Ո՛չ տանջանքը, ո՛չ սուրը և ո՛չ էլ մահը մեզ չեն կարող բաժանել Քրիստոսի սիրուց»։
Ապա շեշտելով քրիստոնյայի կյանքում եկեղեցու կարևորությանը՝ Սրբազան Հայրը նշեց․

«Մենք երբեմն Եկեղեցին տեսնում ենք միայն քարեղեն տաճարների, գմբեթների, խաչերի ու ձեռագրերի մեջ։ Բայց եթե կարողանայինք ավելի խորը նայել, կտեսնեինք, որ Եկեղեցին միայն քարերով չի կառուցվել։ Նրա հիմքում աղոթք կա, արտասուք կա, զոհողություն և արյուն կա։ Մեզանից առաջ եղած սուրբերը հավատքը մեզ միայն գրքերով կամ խոսքերով չեն փոխանցել․ նրանք այն մեզ իրենց կյանքի գնով են հասցրել։

Օրվա ճաշու ընթերցմամբ Պողոս առաքյալը մեզ վերադարձնում է մեր կոչմանն ու էությանը․ «Կենդանի Աստծու տաճար եք դուք» (Բ Կորնթ․ 6։16)։
Սակայն Փեփրոնիան, Մարիանեն և Շուշան-Վարդենին Աստծուն իրենց կյանքի լոկ մի հատվածը չտվեցին․ նրանք Տիրոջն իրենց ողջ էությունը նվիրաբերեցին։ Նրանք իրենց հոգիները դարձրին Սուրբ Հոգու ամբողջական ու անբասիր տաճարներ։ Դրա համար աշխարհը կարողացավ խլել նրանց ժամանակավոր կյանքը, բայց չկարողացավ խլել նրանց հավիտենական հոգին»։
Սրբազան Հոր հոգևոր ծառայության ճանապարհի սկիզբն է եղել Սուրբ Մարիանե եկեղեցին, այստեղ են սկսվել , ինչպես Սրբազանը նշեց «հոգևոր կյանք գնալու դողդոջուն քայլերը»։
Հատկապես տպավորիչ էին վերոնշյալ միտքն արտահայտող հետեւյալ խոսքերը.

«Սիրելինե՛ր, այսօրվա Սուրբ Պատարագն ինձ համար ունի նաև անձնական խորհուրդ։ Սբ․ Մարիանե եկեղեցի ես եկել եմ ոչ միայն իբրև պատարագիչ, այլ առաջին հերթին՝ որպես ուխտավոր։ Այս սրբավայրի կամարների ներքո են եղել իմ հոգևոր կյանքի առաջին դողդոջուն քայլերը, այստեղ է վառվել Տիրոջն ու Նրա Սուրբ Եկեղեցուն ծառայելու իմ հոգևոր կանթեղը։
Տարիներ անց վերադառնալ այն վայրը, որտեղից սկսել ես ճանապարհդ, շատ հուզիչ է։ Հոգևոր կյանքում կարևորը ոչ թե այն է, թե որքան առաջ ես գնացել, այլ թե որքան հավատարիմ ես մնացել քո սկզբին։

Ես վստահ եմ, որ յուրաքանչյուրիդ կյանքում էլ կա այդպիսի մի «Սուրբ Մարիանե»։ Մի սրբավայր, մի օր, մի աղոթք կամ մի ծանր փորձության պահ, երբ դուք առաջին անգամ ոչ թե պարզապես աղոթք կարդացիք, այլ ի սրտե աղոթեցիք ու զգացիք Կենդանի Աստծո ներկայությունը։ Կյանքը մեզ հեռացնում է այդ պահերից, բայց Աստված այսօր մեզ նորից վերադարձնում է մեր սկզբին՝ հարցնելով․ «Դեռ սիրո՞ւմ ես»։

«Ի՞նչ ունեմ իմ կյանքում, որ ոչ մի շահի հետ չեմ փոխանակի, ոչ մի սպառնալիքի պատճառով չեմ ուրանա և ոչ մի փառքի համար չեմ վաճառի»։
Եթե այդ պատասխանի կենտրոնում Քրիստոսն է, ապա մարդը կարող է աշխարհում շատ բան կորցնել, բայց ինքը երբեք չի կորչի։

Սրբուհի Փեփրոնիան, Սրբուհի Մարիանեն և Սրբուհի Շուշան-Վարդենին մեզ հենց դա են պատգամում։ Նրանցից վերցրեցին ամեն ինչ, բայց չկարողացան վերցնել ամենակարևորը, որովհետև նրանք ոչ միայն ամուր բռնել էին Աստծուն, այլև գիտեին, որ Աստված է իրենց ամուր բռնել։
Թող սրբասնյալ կույսերի բարեխոսությամբ Տերը մեզ շնորհի ոչ միայն հավատք ունենալ, այլև հավատարիմ լինել մեր հավատքին, և կյանքի ամենամեծ ու փոքր ընտրությունների առաջ կանգնելիս մեր ողջ էությամբ ասել․

Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տեր՝ ո՛չ»։

Սուրբ Պատարագին աղոթակից էին Արագածոտնի թեմի քահանա հայրեր, Ղազարավանի վանքի միանձնուհիներ, ուխտավոր հայորդիներ։
Հավարտ Սուրբ Պատարագի մատուցվեց սիրո ճաշ։

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Շտապ կոշիկների հավաքածու պատվիրեք, Փաշինյանը ու ԱԱԾ–ն արդեն մոտիկ են․ փաստաբան (video) «Սասուն Միքայելյա՛ն, տակա՛նք, պատասխան տուր՝ ինչի էին քեզ ուզում գն*шկшհшրեին»․ Տիգրան Չոբանյան (video) ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. «Ժողովուրդ» ԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ Սլեպնև Գավառամտության ու չտեսության մաստերկլաս՝ միջազգային մակարդակով «Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա Սրբազան Ալիևի նկարած քարտեզը․ Արթուր Խաչատրյան Ողբերգություն Երևանում․ աներորդին վրաերթի է ենթարկել փեսային ու փախել․ Գագիկ Շամշյան (video) ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ ոստիկանությունն ուզում էր բերման ենթարկել աղջկաս․ Փոստանջյանը մանրամասնում է (video) Արարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը Ադրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights Watch «Ոստիկաններ են ուղարկել իմ տուն՝ երեխաներիս ահաբեկելու համար»․ Զարուհի Փոստանջյան ԱՄՆ-ը կներկայացնի Թրիփփ-ի իրականացման հաջորդ քայլերը․ «Ազատություն» Այսօր այդ մեդալից ավելի բարձր աստիճանի ստանում են սեփական հոր շիրիմն ու ծննդավայր Մարտունին թուրքին թողած ինչ որ արմեն ու հով տեղ աճած ինչ որ արայիկ. Արամ Գևորգյան Լարված իրավիճակ ավտոբուսում․«հիմարի տեղ եք դրել բոլորին, ինչո՞ւ եք տուգանում», «չխոսաս տենց» (video) Նախկինների օրոք նման միջոցառումներին շատ արտիստներ ելույթ էին ունենում կա՛մ խորհրդանշական գումարի դիմաց, կամ անվճար. Արամ Գևորգյան Մարդկային բանականությանը խորթ պահվածք է՝ nչնչաgնnւմ կամ յnւրացնnւմ ես, և դեռ զnhին ես մեղադրnւմ պաշտպանվելու թույլ փորձերի համար. Դանիելյան Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ» Հայաստանի վարչապետն ասաց, որ բեկումն անհնար կլիներ առանց իմ մասնակցության. Թրամփ Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան «Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am