«Ոստիկաններ են ուղարկել իմ տուն՝ երեխաներիս ահաբեկելու համար»․ Զարուհի Փոստանջյան
Փաստաբան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Կրքոտ հիստերիկը չի
հանգստանում։ Օգտվելով այն հանգամանքից, որ այս պահին Հայաստանում չեմ, ոստիկաններ է ուղարկել իմ տուն՝ երեխաներիս,
որոնցից մեկն անչափահաս է, ահաբեկելու համար:
Հիշեցնեմ նաև, որ դեռևս 2021 թվականին հենց այն վայրում, որտեղ այժմ կանգնած են այդ ոստիկանները, պայթեցվել էր ամուսնուս ավտոմեքենան։ Մինչ օրս անհայտ է մնում, թե ով է տվել այդ հանցագործությունն իրականացնելու հրամանը։
