Այսօր այդ մեդալից ավելի բարձր աստիճանի ստանում են սեփական հոր շիրիմն ու ծննդավայր Մարտունին թուրքին թողած ինչ որ արմեն ու հով տեղ աճած ինչ որ արայիկ. Արամ Գևորգյան
Երեկ ավետեցին, որ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» բարձրագույն՝ 1-րդ աստիճանի մեդալ են ստացել նախկին ախքն ու ինչ որ արայիկ հարությունյան։
Այս նույն մեդալի ավելի ցածր՝ 2-րդ աստիճանը շնորհվել էր 44-օրյա պատերազմում զոհված գյումրեցի 19-ամյա Հովհաննես Մազմանյանին։ Հովհաննեսի մարմինը գտել են իր զոհված հրամանատարի՝ ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Ղազարյանի մարմնից մի քանի մետր հեռավորության վրա։ Հրամանատար ու զինվոր՝ թվով 33 հոգի, մինչև վերջ հավատարիմ մնալով իրենց տված երդմանը, սեփական կյանքի գնով պաշտպանել էին Լաչինի միջանցքի անվտանգությունն ապահովող Այգեհովիտ գյուղի մատույցների դիրքերը։
Եվ այսօր այդ մեդալից ավելի բարձր աստիճանի ստանում են սեփական հոր շիրիմն ու ծննդավայր Մարտունին թուրքին թողած ու համակերպված ինչ որ արմեն ու հով տեղ աճած ինչ որ արայիկ։ Ստանում են ու գետինը չեն մտնում ամոթից։
Ի դեպ, ըստ չհաստատված և չհերքված լուրերի՝ Թաթուլ Ղազարյանն ու Իջևանի գնդի զինվորները զոհվել էին կրակն իրենց վրա վերցնելով, որպեսզի փաշինյան աշոտին մեկ այլ ուղղությամբ դուրս բերեն շրջափակումից։ Չգիտեմ, շատ հնարավոր վարկած է։
Ստացվում է, որ սրանց պարագայում հայրենիք ուրանալն ավելի բարձր մեդալի է արժանի, քան անձնազոհաբար հայրենիք պաշտպանելը։
Արամ Գևորգյանի գրառումը
