Մարդկային բանականությանը խորթ պահվածք է՝ nչնչաgնnւմ կամ յnւրացնnւմ ես, և դեռ զnhին ես մեղադրnւմ պաշտպանվելու թույլ փորձերի համար. Դանիելյան
«Դադիվանքի նշանավոր խաչքարերի իբր կորստի առնչությամբ Ինտերպոլին դիմելու ադրբեջանական իշխանությունների նախաձեռնությունը գերհրաշալի առիթ է Արցախի հոգևոր֊մշակութային արժեքների հանդեպ հենց իրենց գործած ոճրագործությունները համալիր բացահայտելու և լրջագույն իրավական հետևանքներ առաջադրելու տեսանկյունից»,-նշել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։
«Հասկանալի է, որ, ըստ էության, ծայրահեղ տգետ ու ընդհանուր առմամբ ինքնամերկացման հասցնող քայլ կատարելիս, այդ երկրի իշխանությունները պարզապես օգտվում են կատարյալ անարձաագանք իրավիճակից, բայց այսպիսի նախաձեռնության դեպքում, անգամ դա գործնականում հաջողություն չի երաշխավորելու։
Այո, նշանավոր խաչքարերը տեղափոխվել են, և դա արվել է վանդալիզմից փրկելու համար, իսկ որ այդպիսի մտահոգությունը ավելի, քան իրատեսական է եղել, հարկ կլինի առնվազն համալիր ու սպառիչ քննություն իրականացնել Արցախի մյուս սրբավայրերում տեղի ունեցած մեծաքանակ դեպքերի առթիվ, իսկ այդպիսի իրավաչափ պահանջից խուսափելն անչափ դժվար է լինելու։ Դեռ չանդրադառնանք մյուս դետալներին։
Տարիներ առաջ մի այսպիսի կարճատես քայլ էր նախաձեռնել նաև Կիպրոսը զավթած ապօրինի ռեժիմը։ Այդ շրջանում խորհրդարանի նախագահն էր իմ լավ բարեկամ հայազգի Մարիոս Գարոյանը։ Չբացեմ փակագծերը՝ շատ արագ հասկացան իրենց սխալը և արագ հետ քաշվեցին։
Հ.Գ. Մարդկային բանականությանը խորթ պահվածք է՝ բարբարոսաբար ոչնչացնում կամ յուրացնում ես, և դեռ զոհին ես մեղադրում պաշտպանվելու թույլ փորձերի համար …»
