«Կարճլիկի» մերձավորները հացադուլ են սկսել
Թմրաբարոն Հոակին Գուսման Լոերայի («Կարճլիկ») հարազատները հացադուլ են սկսել հատուկ ռեժիմի «Ալտիպլանո» բանտի դռների մոտ, որտեղ պահվում է թմրաբարոնը։ Հացադուլն ուղղված է «Կարճլիկի» նկատմամբ մարդու իրավունքների խախտումների դեմ։ Աս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Թմրաբարոնի փաստաբանի խոսքով՝ ակցիայի նպատակն է ուշադրություն հատկացնել կտտանքների վրա, որոնց շարունակում է ենթարկվել բանտարկյալը։ Նա կտտանք է համարում մասնավորապես այն փաստը, որ թմրաբարոնին թույլ չեն տալիս նորմալ քնել։
