Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում հանրային առողջության պահպանման պատասխանատուները կարծես աշխատում են ոչ թե «կանխարգելել», այլ «դեպքից հետո արձագանքել» սկզբունքով։ Սա պարզվեց նաև Ծավ գյուղի թունավորման դեպքով պայմանավորված, երբ հայտնի դարձավ, որ վերջին նմուշառումն այդ գյուղում արվել է 2024 թ.։

Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» հենց անվան մեջ կա «կանխարգելում» բառը։ Կենտրոնի պաշտոնական գործառույթների թվում էլ հստակ նշված է վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, զանգվածային հիվանդացության ու թունավորումների կանխարգելումը։ ՀՎԿԱԿ-ի գլխավոր տնօրենը Ստեփան Աթոյանն է, իսկ կառույցի լիազոր մարմինը Առողջապահության նախարարությունն է, որտեղ այս ոլորտը համակարգում է փոխնախարար Լենա Նանուշյանը։

Սակայն վերջին ամիսների իրադարձությունները տրամաբանական հարց են առաջացնում՝ որտե՞ղ է կանխարգելումը։

Բյուրեղավանում այս տարի պարբերաբար աղիքային վարակին բնորոշ գանգատներով քաղաքացիներ են բուժօգնության դիմել։ Հուլիսի դեպքերի ժամանակ միայն մեկ գիշերվա ընթացքում շտապօգնությունը ստացել էր 15 կանչ, 6 քաղաքացի հոսպիտալացվել էր։ Սեպտեմբերին նույն համայնքում նորից քաղաքացիներ դիմեցին նույնատիպ գանգատներով։

Ընդ որում՝ պաշտոնական հետազոտություններով ջրի նմուշներում շեղումներ չեն հայտնաբերվել։ Սա, սակայն, պատասխանատվության հարցը չի փակում, այլ նոր հարց է առաջացնում. եթե նույն բնակավայրում ամիսներ շարունակ կրկնվում են աղիքային վարակին բնորոշ դեպքերը, ինչո՞ւ պատասխանատու համակարգը չի կարողանում վերջնականապես պարզել և վերացնել դրանց աղբյուրը։

Ավելի աղաղակող է Ծավի դեպքը։ Այստեղ վտանգը նախ պետական կանխարգելիչ համակարգը չի հայտնաբերել. բնակիչն է իր տան ծորակից հոսող ջրում մետաղական զանգված՝ սնդիկ, նկատել և ահազանգել։ Միայն դրանից հետո ՀՎԿԱԿ-ը նմուշառում է իրականացրել, և լաբորատոր հետազոտությամբ պարզվել է, որ սնդիկի պարունակությունը գերազանցում է թույլատրելի սահմանը։ Ավելին՝ հետագա նմուշառումներով մի քանի ջրաղբյուրներում ևս սնդիկի բարձր պարունակություն է արձանագրվել։

Այսինքն՝ քաղաքացին նախ պետք է վտանգը սեփական բաժակի մեջ տեսնի, հետո միայն կանխարգելման համար պետական բյուջեից ֆինանսավորվող համակարգը սկսի աշխատե՞լ։

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը համակարգում է հանրային առողջության և համաճարակաբանական ոլորտը։

Լենա Նանուշյանն ու Ստեփան Աթոյանը շարունակելո՞ւ են միայն դեպքերից հետո արձագանքել, թե որևէ մեկը վերջապես պատասխան է տալու՝ ինչու պետական «կանխարգելումը» սկսվում է այն ժամանակ, երբ քաղաքացին արդեն ահազանգում է վտանգի մասին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 135 անգամ
Լրահոս
Նավթի գները նվազել են «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Փաշինյանը ընդդիմադիր լիդերներին փակել է մի նպատակով․․․ Սաղափելյանը փակագծեր է բացում (video) Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով Թեժ պայքար է սպասվում․ արդեն ունենք մեր թեկնածուներին․ գնում ենք հաղթանակի․ Ղահրամանյան (video) Իջևանի սահմանամերձ գյուղերում Ադրբեջանի տեղանուններ են գրվում․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանն է այն մարդը, որ կարող է ստեղծված իրավիճակում ելք գտնել. Իշխան Սաղաթելյան (video) Միրզոյանը կնոջն էլ է տարել գործուղման. ովքե՞ր են մեկնել ԱՄՆ` Փաշինյանի հետ. «Արմլուր» Թուրքիայում զինված անձը կրակ է բացել դպրոցի շենքի ուղղությամբ․ կան տուժածներ Փաշինյանի դիմաց շատ կոշտ դրել են՝ ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացրու, թե չէ․․․ Իշխան Սաղաթելյան (video) Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ» Թրամփը Նյու Յորքում կհանդիպի Զելենսկու և այլ պաշտոնյաների հետ Սարսափելի է․ նայեք՝ ինչ է այսօր Ադրբեջանը ասում․ Փաշինյանը մեզ զոհից սարքեց ագրեսոր. Սաղաթելյան (video) Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Փաշինյանն ազդարարեց Եկեղեցու դեմ պայքարի նոր փուլը. Հարստացող պաշտոնյաներ, թալանվող ժողովուրդ (video) Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում կմատուցվի ուխտի Սուրբ և Անմահ Պատարագ ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է հեռանան տարածաշրջանից և ազատեն Իրանն իրենց «զզվելի և հանցավոր ներկայությունից»․ ԻՀՊԿ Արտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտին Այսօր քննարկվելու է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներ Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Ամառը չի նահանջում․ նորից տաք օրեր են սպասվում․ Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am