«Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին». Դավիթ Գալստյան
Դավիթ Գալստյանը գրում է. «Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին
Էսօր իշխանության ներկայացուցիչները պաթոսախեղդ ուղերձներ են տարածում անկախության, ինքնիշխանության․․․ մասին։
* ԱԺ խոսնակ Ռուբեն Ռուբինյանը, օրինակ, ասում ա, որ «պետք է ինքներս մեզ խոստովանենք, որ առաջին իսկ օրվանից փորձ է արվել մեզ ներարկել՝ ներսից և դրսից, թե մեր անկախությունն ընդամենը հռչակագրային է, իրավիճակային, ժամանակավոր կամ արհեստական»։
* Ստեղ կարող ենք հիշել օրինակ, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանը «ներարկում», որ «Արցախը Հայաստան է և վերջ», կամ Ալեն Սիմոնյանը / Սուրեն Պապիկյանը՝ «Ակնան իմ հայրենիքն է»։
Կարող ենք հիշել նույն Ռուբեն Ռուբինյանի «ներարկված»՝ «․․․քանի Արցախը կանգուն է, կանգուն է լինելու նաեւ մեր կամքը․․․» (Նոյ․ 10, 2020 թ), կամ այլ «սկզբունքային» դիրքորոշումներ Արցախի հարցում։
* Իսկ ԻՆՉ են իշխանությունները անկախության հարցում «ներարկում» հիմա (ներարկիչները / նյութերը հա փոխվում են)
– Արցախի վրա հարձակման / էթնիկ զտման տարելիցին պետք ա ծպտուն չհանել կատարվածի մասին
– Կարելի ա ՀՀ տարածքի մի մասը (Շուռնուխի կեսը) հանձնել Ադրբեջանին առանց որևէ սահմանազատման
– Գորիս-Կապանից հետ քաշվել (+ ՌԴ սահմանապահ տեղադրել), գաղտնի պահել փաստաթղթի պաշտոնական տեքստը։
Հետո կպարզվի, որ Ադրբեջանը դա նույնիսկ չի ստորագրել։
– Կարելի ա «սահմանազատում» սկսել Տավուշում մինչև հանձնաժողովների կանոնակարգի հաստատումը
(Անել դա Ադրբեջանի ուզած հատվածում, հետ քաշելով ~10 դիրք, ստանալով 1 (ոչ էական)։
– Գաղտնի դիրք հանել / հետ քաշել սահմանագծվող տարածքից դուրս (Բերքաբերի ափ)
– Թուրքիայի հետ համաձայնեցնել Արաքսի ափին (ՀՀ տարածքում) պատնեշի կառուցում էն դեպքում, որ համաձայնագիրը դա չի ենթադրում:
– Ճանաչել Պաղեստինը ու (մասնակի) Կոսովոն (չ̶գիտես, թե ում համար)
– Չնկատել, չհայտարարել Ներքին Հանդի հատվածում օկուպացիայի մասին (2021 թ. ին)
– Խուսափել մեղադրել / փաստել Ադրբեջանի կողմից Շիկահողի արգելոցում ծառահատումները
Կամ Երախսից գործարանը հետ քաշել դեպի Արարատ, քանի որ Ադրբեջանը դեմ ա
– Հրաժարվել պաշտպանել միջազգային դատաաններում ՀՀ պաշտպանության համար գնդակահարված / խոշտանգված գերիների իրավունքները
– Հրաժարվել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից
– Լեգիտիմացնել Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի օկուպացիան՝ հղում անելով 90-ականներից ՀՀ կողմից վերահսկվող տարածքներին (կեղծ թվերով):
– Սյունիքով Ադրբեջանի պահանջով արտոնյալ ճանապարհ տալ դեպի Նախիջևան («ՀՀ օրենսդրության հետ որևէ հակասության դեպքում կկիրառվի սույն (TRIPP-ի) Համաձայնագիրը»):
…
P.S. Հիմա սա իրական, թե «հռչակագրային անխակություն» ա»:
