Հայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն Սրբազան

Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանն այցելել է Այգեզարդի կառուցվող Սուրբ Վարդան եկեղեցական համալիր, որտեղ հանդիպել է համայնքի պատանիների և «Կորիզ» մանկապատանեկան համույթի անդամների հետ։

Դիմելով պատանիներին՝ Սրբազան Հայրը շեշտել է, որ կրթությունը միայն գիտելիք ձեռք բերելու կամ մասնագիտություն սովորելու գործընթաց չէ. «Կրթությունը մարդկայնացման ճանապարհ է՝ մարդու ֆիզիկական, մտավոր և հոգևոր ձևավորման ուղի։ Կրթությունը առաքինի մարդ, օրինապահ քաղաքացի, քրիստոնյա և հավատարիմ ընկեր ձևավորելու արվեստ է»։

Սրբազան Հայրը պատանիներին խրախուսել է ճանաչել իրենց մեջ եղած աստվածատուր շնորհները, զարգացնել դրանք կրթության ու աշխատանքի միջոցով և հետագայում սեփական կարողությունները վերածել արժեքի՝ ծառայեցնելով մարդուն, համայնքին և հայրենիքին։

Այս միտքը բացատրելու համար Սրբազան Հայրը բերել է երկրաբանության օրինակը. «Բնության մեջ պատրաստի ոսկյա կամ ադամանդյա զարդ չես գտնի։ Նախ պետք է հայտնաբերել հանքաքարը, արդյունահանել այն, ապա երկարատև մշակման ու աշխատանքի միջոցով ստանալ այն արժեքը, որը կարող է դառնալ զարդ։ Նույնը վերաբերում է նաև մարդուն։ Մեր մեջ կան Աստծո կողմից տրված շնորհներ, սակայն դրանք պետք է հայտնաբերել, ճանաչել և կրթության միջոցով զարգացնել։ Ծնողը, ուսուցիչը և դաստիարակը օգնում են երեխային բացահայտել իր մեջ եղած այդ «հանքաքարը», իսկ կրթությունն ու աշխատանքն այն վերածում են արժեքի»։

Սրբազան Հայրն անդրադարձել է նաև համայնքի զորացմանն ու միասնականությանը՝ ընդգծելով, որ ուժեղ պետության հիմքում ուժեղ, համերաշխ և միմյանց զորակցող համայնքներն են։

«Ուժեղ պետություն ունենալու համար պետք է ուժեղ համայնքներ ունենանք։ Իսկ համայնքը զորանում է, երբ մարդիկ միմյանց կողքին են, ճանաչում են միմյանց, միասին են ապրում, աշխատում և պատասխանատվություն կրում միմյանց համար։ Եկեղեցին հենց այդպիսի համայնք է․ մենք այստեղ միասին աղոթում ենք, միասին սնվում ենք Քրիստոսի Մարմնով, միասին երգում ենք, միասին ուրախանում, խաղում ու ապրում ենք»։

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին՝ Ռուբեն Սրբազանը պատանիների հետ խոսել է հայրենի հողի, հավատքի և Աստծո նկատմամբ հավատարմության խորը կապի մասին՝ պարզ ու մատչելի կերպով անդրադառնալով Ավետյաց Երկրի աստվածաշնչյան օրինակին։

«Հայրենիքը միայն հողակտոր չէ, որի վրա մենք ապրում ենք։ Այն ժառանգություն է, պարգև՝ Աստծո կողմից, և ավանդ՝ մեր հայրերից։ Հողի հետ մեր հարաբերությունը հավատարմության հարաբերություն է։ Աստվածաշնչում Ավետյաց Երկիրը ոչ միայն տրված պարգև է, այլև պատասխանատվություն։ Աստծուն հավատարմությունը պետք է արտահայտվի մեր կյանքի մեջ՝ հասարակության ներսում արդարությամբ, միմյանց նկատմամբ ազնվությամբ, իսկ հայրենի հողի նկատմամբ՝ հոգատարությամբ, այն մշակելով, պահպանելով ու շենացնելով»։

Սրբազան Հայրը շեշտել է, որ հայրենիքը պահվում է ոչ միայն խոսքերով, այլև ամենօրյա աշխատանքով, նվիրումով և անհրաժեշտության դեպքում՝ զոհողությամբ։

«Հայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ։ Հողը մեզ է վստահված, և մենք պարտավոր ենք այն մշակել, պահպանել ու հաջորդ սերնդին փոխանցել ավելի ամուր և բարեկարգ վիճակում՝ հեռանկարը ունենալով դրախտի պատկերը»։

Հանդիպման ավարտին Սրբազան Հայրը շնորհավորել է պատանիներին և «Կորիզ» մանկապատանեկան համույթի ղեկավար Արփինե Խաչատրյանին Անկախության տոնի առիթով՝ մաղթելով, որ նրանց կրթությունը, տաղանդները, հավատքը և աշխատանքը վերածվեն այն արժեքների, որոնցով կզորանան իրենց ընտանիքները, համայնքը, Եկեղեցին և հայրենի պետությունը։

Այգեզարդի Սուրբ Վարդան եկեղեցական համալիրը, ձևավորվող համայնքային կյանքի հետ միասին, կոչված է դառնալու ոչ միայն քրիստոնեական հավատի ու աղոթքի, այլև կրթության, մշակույթի, եղբայրության և սերունդների հանդիպման վայր։

դիտվել է 117 անգամ
Լրահոս
Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի առթիվ, համերգային ծրագրից հանվել է «Ես անիծում եմ էդ մարդկանց․չեք վայելելու էդ միլիոնները․անկախությունը բիզնես չի ձեզ համար»․Իսրայելյան (video) «Toyota»-ն ՀՀ կառավարության վարչական շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր «Մալաթիա Մոլ»-ի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «Chevrolet»-ը․ կան վիրավորներ «Հո դուք անшսուն չեք․ կողքի սենյակում դիшկներ են, դուք քեֆ եք անում»․ Հայկ Նահապետյանի կոշտ խոսքը (video) Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի․ Տիգրան Դումիկյան Հայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն Սրբազան Ծվեն-ծվեն կորցնում ենք հայրենիքը․ սխալվելու իրավունք այլևս չունենք․ մեր ժամանակը քիչ է․ Հովսեփյան (video) Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում Անկախության տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք Երևան-Սևան ճանապարհին «Toyota Camry»-ն հայտնվել է բաժանարար գոտու խոտածածկույթի վրա․ կա վիրավոր Նիկոլն ընկնում է իր փորած փոսը. Ալիևը սարսափելի հայտարարություն է արել. Նահապետյան (video) Պահանջում ենք դադարեցնել Սրբազանի անձի, առողջության և փաստաթղթերի շահարկումը Անկախության դեմ ամենավտանգավոր հարձակումը ներսից է. Սամվել Կարապետյանի ուղերձը «Կռունկ» երգող Անահիտ Մանասյա՛ն, կրկեսիդ վերջ տուր ու գնա Բաքու. Նաիրա Զոհրաբյան (video) Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից «Նիկոլի Սասո՛ւն, դե պատասխան տուր էսօրվա ասածիդ համար․ այդ ի՞նչ հողեր եք բա նվիրել Ադրբեջանին» (video) Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Հասմիկ Հակոբյա՛ն, դու ո՞վ ես, ի՞նչ ես էշ-էշ խոսում, կարո՞ղ է Պապիկյանի տեղն ես նստել». Նահապետյան (video) ՇՏԱՊ. Սպասեք աղետի․ ԿԲ նախագահը կործանարար հայտարարություն է տարածել. Զոհրաբյան (video) Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերը Մաղթում ենք Հայաստանին հետագա հաջողություններ իր եվրոպական ճանապարհին․ Լիտվայի ԱԳՆ «Ալիևն իրեն ճղում է, զանգել է Էրդողանին ու գիտե՞ք ինչ է պարզվել». Հայկ Նահապետյան (video) Թող մեր ընտանիքներից հեռու լինի վախը, մեր խոսքերից՝ չարությունը. Խորեն Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am