Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել՝դատապարտելով Պարգև Սրբազանի դեմ հարձակումները։
«Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը վճռականորեն դատապարտում է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի դեմ ուղղված վիրավորանքներն ու վարկաբեկման փորձերը՝ ԱՄՆ-ում նրա կացության փաստաթղթերի առնչությամբ։
Պարգև Սրբազանը տասնամյակներ շարունակ եղել է Արցախի ու իր ժողովրդի կողքին՝ պատերազմի, կորստի և ծանր փորձությունների օրերին։ Այդ ծառայությունը որևէ երկրի տված փաստաթղթով չի ջնջվում։ Մարդու հայրենասիրության մասին վկայում է նրա անցած ճանապարհը։
ԱՄՆ-ում բուժում ստանալով՝ Սրբազանը շարունակում է բարձրաձայնել Արցախի մասին, դիմել ամերիկացի օրենսդիրներին և միջազգային ուշադրություն հրավիրել հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության պաշտպանության անհրաժեշտության վրա։ Առողջական դժվարությունները նրան չեն հեռացրել իր պարտքից։
Հայրենիքին կյանք նվիրած մարդուց չի կարելի պահանջել հրաժարվել իր կյանքը պահպանելու իրավունքից։
Քննադատության իրավունքը նվաստացնելու իրավունք չէ։ Մարդը պարտավոր չէ իր հիվանդության պատմությունը դարձնել հանրային ցուցադրություն՝ վիրավորանքներից պաշտպանվելու համար։
Պահանջում ենք դադարեցնել Սրբազանի անձի, առողջության և փաստաթղթերի շահարկումը։ Մեր զորակցությունն ենք հայտնում նրան ու Արցախի համար նրա շարունակվող ծառայությանը։
Մեր պարտքն է նաև պաշտպանել այն մարդկանց արժանապատվությունը, որոնք ամենածանր օրերին կանգնել են մեր ժողովրդի կողքին»,- ասվում է հայտարարությունում։
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը