«Երբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա»․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ վերջին տարիներին Անկախության օրվա առթիվ հղած ուղերձների հիմնական գաղափարական առանցքը եղել է անկախության և պետականության պահպանումն ու պաշտպանությունը։

2019 թվականի ուղերձում Սարգսյանը շեշտադրել է ազգային արժեքների և ինքնության պահպանումը՝ կոչ անելով դրանք պաշտպանել «տարատեսակ ոտնձգություններից» և փոխանցել հաջորդ սերունդներին։

2020-ին նա անկախությունը ներկայացրել է որպես ոչ միայն ձեռքբերում, այլև պատասխանատվություն ապագա սերունդների առջև։ «Անկախ պետություն կառուցելը, հզորացնելն ու պաշտպանելը ժամանակակիցներիս պարտքն ու պարտականությունն են»,- նշել է Սարգսյանը։

2021 թվականի ուղերձում երրորդ նախագահը հայտարարել է, որ անկախության սերունդը «չի կարող և չպետք է պարտվի ստրկամիտներին», իսկ 2022-ին շեշտել է, որ անկախությունն առավել քան երբևէ իր նվիրյալների պաշտպանության կարիքն ունի։

«Երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը»,- ասված էր 2022 թվականի նրա ուղերձում։ 

2024 թվականին Սարգսյանը շեշտադրել է անկախության գիտակցված ընտրություն լինելու գաղափարը՝ նշելով, որ անկախությունն ու հաղթանակը պահպանելու կարողությունը նույնքան կարևոր է, որքան դրանք ձեռք բերելը։

 

2025 թվականի ուղերձում նա Երրորդ Հանրապետությունը բնորոշել է որպես հայ ժողովրդի՝ ազատության և անկախության համար մղած պայքարի արդյունք։

 

«Երբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա բոլոր հայերի համար՝ պետության պաշտպանության ճանապարհը»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը։

 

Այս ուղերձներում տարբեր տարիներին կրկնվող հիմնական շեշտադրումները եղել են անկախության պահպանումը, ազգային արժեքների պաշտպանությունը, պետականության նկատմամբ պատասխանատվությունը և դրա պաշտպանության անհրաժեշտությունը։

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 22/23-ին Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում Երկրի ղեկավարը պետք է հստակ հասկանա տնտեսությունից, այլ ոչ թէ «ամեն ինչից» ու ոչնչից․ Ն․ Կարապետյան Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը ՀՅԴ համամասնական ցուցակը Արտաշատի ՏԻՄ ընտրություններում կգլխավորի Գերասիմ Վարդանյանը Չարենցավանի 18-ամյա բնակիչը մտել է խանութ և գործադրելով գազային ատրճանակ՝ պահանջել գումար 22-ամյա մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին #ՀԻՄԱ․Նիկո՛լ, զգուշացնում եմ քեզ՝ 7 պորտով կանիծվես, իմ Վեհափառին չկպնես․հերոսի մայր Լիդա Առուշանյան (video) Թրամփը նշել է երեք հնարավոր սցենար Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Subaru»-ն, «Opel Astra»-ն և «Ford Transit»-ը․ կան վիրավորներ ԿԳՄՍՆ-ն ավելի քան 500 մլն դրամ է պահանջում Լոպեսի համերգի կազմակերպչից. Azatutyun.am Փաշինյանի երկու բլեֆը. Պուտինն արդեն «մեղավոր» է նշանակվել (video) «Նիկո՛լ, մենք թքած ունենք քո ասածների վրա․ հելի ռադդ քաշի մեր երկրից»․ Նարե Սոսե (video) Ձեր դատական հայցերը ասնավանի չեն, դրանք գոյություն չունեն․․․ «Երբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա»․ Սերժ Սարգսյան Պուտինի «Միասնական Ռուսաստանը» առաջատար է Պետդումայի ընտրություններում․ նախնական տվյալներ Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ «Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են Վիճակը սրվել է․ ինչ է արել մի քանի օր առաջ ՀՅԴ–ն․ Ռոբերտ Մարգարյան (video) Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am