ԵՄ գործերով Թուրքիայի նախարարը հերքում է
Տեղեկատվությունն այն մասին, որ Թուրքիան 2016 թվականի հունիսի 1-ից կվերականգի վիզային ռեժիմը 89 երկրների նկատմամբ, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին ասել է ԵՄ գործերով երկրի նախարար Վոլկան Բոզկիրը, գրում է Anadolu գործակալությունը: «Մենք ձգտում ենք այն բանին, որ մեր քաղաքացիները 2016 թվականի հոկտեմբերին կարողանան Շենգենյան գոտու երկրներ այցելել առանց վիզայի և շարունակում ենք այդ ուղղությամբ աշխատանքները: Այդ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Հարկավոր է վստահել իրավասու մարմինների հայտարարություններին»,- ասել է նախարարը:
