«Հրապարակ»․ Ռազմաբազան ՝ պահեստ

«Հրապարակ» թերթը գրում է.

ՔՊ աղբյուրները պնդում են, որ Գյումրու 102-րդ ռազմաբազայի թեման արհեստածին է, քանի որ այն Հայաստանի համար ռազմական պահեստ է, եւ 44-օրյայի ժամանակ էլ է այդ զինտեխնիկան օգտագործվել։ «Արեւմուտքի պահանջով՝ տաք ենք պահում թեման, բայց հաստատ այն հանելու հարց չենք դնի»,- ասաց պաշտպանական ոլորտի մեր աղբյուրը։ Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանն ու թիմը, որ Բիշքեկից հետո հակառուսականությունը նվազեցրել էին, Ֆրանսիա այցից հետո նոր թափով են լծվել դրան, երեկ էլ Փաշինյանն ասաց․ «Մենք երբեք Հայաստանում գործող ռուսական ռազմաբազայի հարցը քննարկման չենք դրել, Ռուսաստանն է դրել քննարկման, եւ մենք դիրքավորվում ենք այդ քննարկման շուրջ»: Որքան էլ մղեցին, որ հստակ դիրքորոշում հայտնի, խուսանավեց․ «Բա ի՞նչ անենք, «Ուժեղ Հայաստանի» առաջնորդի նման ասենք՝ գնացինք մարդի, ունեցանք որդի, անունը՝ Կիկոս, գդակը՝ պոպոզ, բազան հանեցին, վեր ընկանք քարին, մնացինք անտեր: Չէ, ուզում են հանեն՝ թող հանեն»:

դիտվել է 211 անգամ
Լրահոս
Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ» Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Սեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիների շարժը կփոխվի Գողություն՝ Երևանում․ երիտասարդից սպորտային հնարքի ժամանակ գողացել են ոսկյա շղթան ու խաչը Վաղ թե ուշ սեպտեմբերի 19-ը Հայաստանում պետականորեն ճանաչվելու է որպես հիշատակի օր Սպասում են Թրամփի արձագանքին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am