ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ում վերջին շրջանում լուրջ գործընթաց է սկսվել երկու անձի շուրջ՝ ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջոյանի եղբոր՝ Ավետ Կոնջոյանի, և ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի։

Մեր տեղեկություններով՝ իշխանական վերնախավը որոշում է կայացրել մանրամասն ուսումնասիրել երկու անձանց վարքագծին առնչվող բոլոր հանգամանքները։ Հարցը նախ պետք է քննարկվի ՔՊ վերահսկող հանձնաժողովում, որտեղ, ըստ մեր աղբյուրների, կուսակցական կառույցը պետք է ուսումնասիրի առկա փաստերը, համադրի հանգամանքներն ու դրանից հետո որոշում կայացնի նրանց հետագա կարգավիճակի վերաբերյալ։

Իշխանական շրջանակներում, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, այս երկու անձինք արդեն դիտարկվում են որպես կուսակցության համար լուրջ գլխացավանք։ Պատճառը նրանց շուրջ վերջին շրջանում առաջացած սկանդալներն ու հանրային լայն արձագանք ստացած պատմություններն են։

Ավետ Կոնջոյանի դեպքում խոսքը վերջին շրջանում աղմուկ բարձրացրած միջադեպի մասին է, որի շրջանակում նա հայտնվել էր ծեծկռտուքի և, ըստ հրապարակված տեղեկությունների, հուլիգանական վարքագծի հետ կապված պատմության կենտրոնում։

Հայկ Սարգսյանի պարագայում իրավիճակն այլ է։ Նախկին պատգամավորը վերջին շրջանում մի շարք հարցազրույցներով հանդես է եկել ՔՊ-ի և կուսակցության տարբեր ներկայացուցիչների հասցեին կոշտ հայտարարություններով՝ նրանց մեղադրելով տարբեր գործողությունների, այդ թվում՝ իրավական գնահատականի ենթակա արարքների մեջ։ Նրա հայտարարությունները իշխանական շրջանակներում դժգոհության պատճառ են դարձել։

«Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ հենց այս հանգամանքներն են պատճառ դարձել, որ երկու անձանց վարքագիծը կուսակցության ներսում ենթարկվի առանձին քննարկման։

Մեր աղբյուրները պնդում են, որ այս պահին ՔՊ վերահսկող հանձնաժողովում իրականացվում է փաստերի ուսումնասիրության և համադրման գործընթաց։ Քննարկվում են տարբեր հանգամանքներ, ուսումնասիրվում են առկա նյութերն ու երկու անձանց հետ կապված հրապարակումները, որից հետո պետք է ձևակերպվի վերջնական դիրքորոշումը։

Միևնույն ժամանակ, իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ վերնախավում արդեն կա քաղաքական որոշում՝ Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին հեռացնել կուսակցության շարքերից։

Թե որքանով այդ որոշումը կստանա պաշտոնական ձևակերպում, պարզ կդառնա ՔՊ վերահսկող հանձնաժողովի ուսումնասիրությունների ավարտից հետո։ Կարճ ասած, այս գործընթացն այլևս ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»-ի հարց է»։

դիտվել է 247 անգամ
Լրահոս
Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ» Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Սեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիների շարժը կփոխվի Գողություն՝ Երևանում․ երիտասարդից սպորտային հնարքի ժամանակ գողացել են ոսկյա շղթան ու խաչը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am