«Հրապարակ». Փաշինյանի համար ոչինչ դաս չի լինում

 «Հրապարակ օրաթերթը» գրում է. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրոնական առաջնորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության գործընթաց է ընթանում՝ վստահություն հայտնելով, որ այդ խաղաղությունը երկարատեւ կլինի: Միեւնույն ժամանակ նա մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի ու Արցախի հասցեին՝ նշելով, թե «65 մզկիթ ամբողջությամբ ավերվել է հայկական պետության կողմից, իսկ որոշները գտնվում էին կիսավեր վիճակում»։ «Դուք, հավանաբար, տեսել եք լուսանկարները. Հայաստանը դիտավորյալ խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր եւ կովեր է պահել մզկիթներում՝ մեզ վիրավորելու եւ նվաստացնելու համար։ Մենք երբեք չպետք է մոռանանք սա եւ չենք մոռանա»,- ասել է Ալիեւը։ Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւն էլ օրերս Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ այցելել էր Գանձասարի վանական համալիր, պնդել, թե Գանձասարն ու Դադիվանքը ոչ թե հայկական, այլ աղվանական եկեղեցիներ են, եւ ծաղրող մեկնաբանություններ էր արել հայկական ձեռագրերի վերաբերյալ` ցույց տալով դատարկ էջերը, ինչին ներկաներն արձագանքել էին ծիծաղով:

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Բաքվի բռնապետի հոխորտանքներին, նկատեց. «Ալիեւը, ինչպես բազմաթիվ այլ հարցերում, այս հարցում եւս ստում է, այն էլ՝ շատ պարզունակ ձեւով: Արցախում մզկիթները նույնքան պետության հսկողության ներքո են եղել, որքան եկեղեցիները: Եղել են հին շինություններ, որոնք խնամելու համար պետությունը չի ունեցել բավարար չափով ռեսուրսներ, մզկիթները` եւս, թեպետ երկու մզկիթ վերականգնվել է պետության, ինչպես նաեւ՝ բարեգործության միջոցներով: Ի դեպ, մզկիթ վերանորոգելու համար ֆինանսներ հատկացնողներից մեկն այժմ Բաքվի բանտում է` Ռուբեն Վարդանյանի մասին է խոսքը»:

Ինչ վերաբերում է Գանձասարում Հաջիեւի լկտի վարքագծին. «Ադրբեջանը շարունակում է իր ցեղասպանական քաղաքականությունը, որի գաղափարախոսական հիմքը հայատյացությունն ու հայամերժությունն է: Կապ չունի, որ Փաշինյանի հետ ինչ-որ միջանկյալ ու կեղծ պրոցեսի մեջ են, կապ չունի, որ իրենց քարոզչական թեզերը կրկնվում են, միեւնույն է` Ադրբեջանը շարունակում է իր քաղաքականությունը, որը երկարաժամկետ է: Նրանց նպատակը հայերին ֆիզիկապես ոչնչացնելն է, իսկ հայկական ներկայությունը՝ վերացնելը: Գանձասարում տեղի ունեցածը խղճուկ ու էժանագին պրոպագանդա էր, որը, ցավոք, շատերի վրա ազդեցություն ունեցավ: Նիկոլ Փաշինյանի համար, իհարկե, այս ամենը դաս չի լինի, նրա համար ոչինչ դաս չի լինելու: Ինչպես Ալիեւն է հայատյաց քաղաքականություն վարելով շարունակում ղեկավարել Ադրբեջանը, այդպես էլ՝ Փաշինյանը: Փաշինյանին եւ նրա թիմակիցներին հետաքրքիր չեն ազգային շահերը եւ ազգային արժանապատվությանը վերաբերող հարցերը, մշակույթը, ինքնությունը: Նրանց միայն իրենց իշխանությունն է հետաքրքրում: Այնպես որ, ես ողջամիտ հիմքեր չեմ տեսնում, որ ռեժիմի համար այս ամենը կարող է դաս լինել»:

 

դիտվել է 190 անգամ
Լրահոս
Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ» Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Սեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիների շարժը կփոխվի Գողություն՝ Երևանում․ երիտասարդից սպորտային հնարքի ժամանակ գողացել են ոսկյա շղթան ու խաչը Վաղ թե ուշ սեպտեմբերի 19-ը Հայաստանում պետականորեն ճանաչվելու է որպես հիշատակի օր Սպասում են Թրամփի արձագանքին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am