ԱՄՆ-ն առաջին անգամ խոստովանել է, որ տիեզերքում զենք է տեղակայել

Միացյալ Նահանգներն առաջին անգամ խոստովանել է, որ հարձակողական զենք է տեղակայել Երկրի ուղեծրում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Օդային, տիեզերական և կիբեռպատերազմի համաժողովում ելույթ ունենալով՝ Ռազմաօդային ուժերի նախարար Թրոյ Մեյնքը հայտարարել է, որ այս զենքերն անհրաժեշտ են ամերիկյան ուժերը «զարգացող սպառնալիքներից» պաշտպանելու համար։ Նա չի մանրամասնել զենքի հնարավորությունները և չի նշել, թե երբ են դրանք ուղեծիր դուրս բերվել։

Մինչ օրս ամերիկացի պաշտոնյաները խոսել են միայն տիեզերքում ռազմական կարողություններն ամրապնդելու իրենց մտադրությունների մասին՝ մատնանշելով ռուսական և չինական ծրագրերը, որոնք «նպատակ ունեն ռազմական հակամարտության դեպքում հարձակվել ամերիկյան արբանյակների վրա և խափանել դրանց աշխատանքը»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նշել է, որ հրթիռներ և ԱՄՆ-ի տարածքին սպառնացող այլ թիրախներ որսալու համար նախատեսված «Ոսկե գմբեթ» համակարգը կներառի տիեզերական բաղադրիչ, այդ թվում՝ կալանիչ հրթիռներ։1967 թվականին ԽՍՀՄ-ն և Միացյալ Նահանգները ստորագրել են տիեզերքում զանգվածային ոչնչացման զենքի տեղակայումն արգելող պայմանագիր։ Այնուամենայնիվ, այն չի վերաբերում սովորական զենքի տեսակներին, և վերջին տարիներին Ռուսաստանը, Չինաստանը և Միացյալ Նահանգները զարգացնում են տարբեր հնարավորություններ՝ հարվածելու հակառակորդի արբանյակներին, որոնք կարևոր են կապի, հետախուզության և նավիգացիայի համար:

Ըստ հրապարակման՝ տիեզերքի, այդ թվում՝ Լուսնի և այլ երկնային մարմինների ուսումնասիրության և օգտագործման գործում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին պայմանագիրը բաց է այլ երկրների ստորագրման համար:

2019 թվականին Միացյալ Նահանգները 70 տարվա ընթացքում առաջին անգամ ստեղծել է զինված ուժերի նոր ճյուղ՝ Տիեզերական ուժերը։ 2025 թվականին նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով Տիեզերական ուժերը կարող են իրականացնել ոչ միայն պաշտպանական, այլև հարձակողական առաքելություններ։

Տիեզերական ուժերի խոսնակը պարզաբանել է, որ այս նպատակների համար իրենք ունեն «կինետիկ և ոչ կինետիկ հնարավորություններ»։2024 թվականին Միացյալ Նահանգները հայտնել է, որ Ռուսաստանը արձակել է արբանյակ, որը, հավանաբար, ունակ է հարձակվել այլ արբանյակների վրա։ Ռուսաստանը չի մեկնաբանել այս հայտարարությունը։

ԱՄՆ տիեզերական ուժերում նշում են, որ Չինաստանը «ռազմական արդիականացման ռազմավարության շրջանակներում մշակում և կիրառում է տիեզերական և հակատիեզերական կարողություններ», իսկ Ռուսաստանը «տիեզերքը դիտարկում է որպես ռազմական գործողությունների թատերաբեմ և տիեզերքում գերիշխանությունը համարում է վճռորոշ գործոն ապագա հակամարտություններում»։

դիտվել է 213 անգամ
Լրահոս
Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ» Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Սեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիների շարժը կփոխվի Գողություն՝ Երևանում․ երիտասարդից սպորտային հնարքի ժամանակ գողացել են ոսկյա շղթան ու խաչը Վաղ թե ուշ սեպտեմբերի 19-ը Հայաստանում պետականորեն ճանաչվելու է որպես հիշատակի օր Սպասում են Թրամփի արձագանքին Արտակարգ իրավիճակ Քոբայր վանական համալիրի մոտակայքում Արագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորը Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող Ռուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց են փոխանակել Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն․ Նարեկ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am