ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կոտայքի մարզում ՔՊ-ի առաջիկա ՏԻՄ ընտրությունների թեկնածուների հարցում պատկերը ամբողջությամբ չի ուրվագծվում։ Եթե Հրազդանի, Ծաղկաձորի և Արզնիի մասով իշխանությունն արդեն որոշակի որոշումներ ունի, ապա ամենամեծ հարցականը շարունակում է մնալ Աբովյանը։


Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երկար քննարկումներից հետո ՔՊ-ում, կարծես թե, կանգ են առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա։


Նա «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի ղեկավարն է։


Սակայն ուշագրավն այն է, որ ՔՊ-ն Աբովյանի գործող քաղաքապետ Էդուարդ Բաբայանի հարցում այլ մարտավարություն է ընտրել։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունը մտադիր չէ նրա դեմ կոշտ պայքար մղել կամ բանակցությունների միջոցով նրան ՔՊ-ի թեկնածու դարձնել։ Ընդհակառակը՝ Բաբայանին, ըստ իշխանական աղբյուրների, «ազատ են թողնելու»։

Այսինքն՝ Էդուարդ Բաբայանը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի ընտրություններին սեփական նախաձեռնությամբ, իսկ ՔՊ-ն, ըստ էության, չի խոչընդոտի նրա ընտրարշավին։


Ավելին՝ իշխանական մեր աղբյուրները պնդում են, որ ՔՊ-ում բավական իրատեսական գնահատական կա՝ Աբովյանում Էդուարդ Բաբայանի ավելի մեծ ընտրազանգված ունի, հաղթանակի մեծ շանսեր, քան իշխանության կողմից առաջադրվելիք թեկնածու Հովհաննես Աբրահամյանը։ Հենց այս հանգամանքով էլ պայմանավորված՝ ՔՊ-ում որոշել են ոչ թե գնալ Բաբայանի հետ մրցակցության կամ նրան իրենց թեկնածու դարձնելու բանակցությունների, այլ նրան թողնել ազատ, սեփական ճանապարհով։


Իշխանական շրջանակներում, ըստ մեր տեղեկությունների, քննարկվում է նաև այն սցենարը, որ եթե Էդուարդ Բաբայանը հաղթի ընտրություններում, ՔՊ-ն կընդունի այդ արդյունքը և նրա համար հաղթանակի հարցում խնդիրներ չի ստեղծի։ Կաշխատեն Բաբայանի հետ, ինչպես՝ այսօր»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 277 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am