Իսպանիայում կառավարություն չի ձևավորվել
Իսպանիայի Սոցիալիստական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններից 10 շաբաթ անց երկրորդ անգամ չի կարողացել ձևավորել կոալիցիոն կառավարություն: Այս մասին հաղորդում է BBC-ն: Իսպանիայի խորհրդարանը չի հաստատել սոցիալիստների առաջնորդ Պեդրո Սանչեսին վարչապետի պաշտոնում: Չորս հիմնական կուսակցությունները ևս 2 ամիս ունեն, որպեսզի փորձեն ձևավորել նոր կառավարություն:
