Վանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունը քննարկում է Վանաձորում նախատեսվող համայնքապետի ընտրությունները հետաձգելու հարցը։ Մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ նախնական քննարկումների ժամանակ նախատեսվում էր Վանաձորում համայնքապետի ընտրություն անցկացնել արդեն այս տարվա դեկտեմբերին, ընդ որում՝ ՔՊ-ի հիմնական թեկնածուն Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն էր:

Սակայն իշխանության ներսում քննարկումների արդյունքում, ըստ մեր աղբյուրների, այժմ նախընտրելի տարբերակ է դարձել ընտրությունները տեղափոխել 2027 թվական։ Պատճառը, ըստ մեր տեղեկությունների, Վանաձորի խոշորացման ծրագիրն է։

Բանն այն է, որ կառավարությունը նախատեսում է միավորել Լոռու մարզի գործող Վանաձոր և Փամբակ համայնքները՝ ձևավորելով մեկ խոշորացված համայնք՝ Վանաձոր անվանումով։ Նոր համայնքի վարչական կենտրոնը լինելու է Վանաձոր քաղաքը, իսկ միավորված համայնքի կազմում ընդգրկվելու է ընդհանուր 22 բնակավայր։

Այս ծրագիրն արդեն միայն իշխանության ներքին քննարկումների մակարդակում չէ։ Կառավարությունը հավանություն է տվել համապատասխան օրենսդրական փաթեթին, որով նախատեսվում է իրավական հիմք ստեղծել Վանաձոր և Փամբակ համայնքների միավորման համար։ Փաթեթով նախատեսվում են նաև նոր համայնքի ՏԻՄ-երի ձևավորման և ավագանու ընտրության հետ կապված կարգավորումներ։

Այսինքն՝ իշխանության տրամաբանությունը, ըստ մեր աղբյուրների, հետևյալն է․ նախ ավարտին հասցնել Վանաձոր–Փամբակ խոշորացման գործընթացը, ապա ընտրություն անցկացնել արդեն նոր ձևավորված համայնքում։ Հակառակ դեպքում, եթե ընտրությունը տեղի ունենա գործող Վանաձոր համայնքի սահմաններով, հետագայում խոշորացումից հետո կրկին առաջանալու է նոր համայնքի ՏԻՄ-երի ձևավորման հարց։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հենց այս հանգամանքն է պատճառը, որ դեկտեմբերին նախատեսվող ընտրությունների հարցում իշխանությունը սկսել է հետքայլ անել, և այժմ քննարկվում է այն 2027 թվական տեղափոխելու տարբերակը։

Իշխանության համար Վանաձորի ընտրությունը հատկապես կարևոր է, քանի որ խոսքը Լոռու մարզի ամենախոշոր համայնքի մասին է։ Իսկ Վանաձորն ու Փամբակը միավորելու դեպքում ընտրության քաղաքական հաշվարկն ավելի է ընդլայնվելու՝ մեկ ընտրության շրջանակում ընդգրկելով ոչ միայն Վանաձոր քաղաքը, այլև նոր համայնքի կազմում ներառվող բոլոր 22 բնակավայրերը։

Թեև իշխանությունը խոշորացման գործընթացը ներկայացնում է վարչատարածքային բարեփոխման տրամաբանության մեջ, «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ դրա ժամկետների և առաջիկա ընտրությունների հետ կապված իշխանական ներսում առկա են նաև հստակ քաղաքական հաշվարկներ»։

դիտվել է 156 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am