Սիրիայի հյուսիսում 600 քուրդ է ոչնչացվել
Թուրքական բանակը Աֆրինում շարունակում է քրդերի դեմ օպերացիան։ «Ձիթենու ճյուղ» օպերացիայի ընթացքում թուրքական բանակը ոչնչացրել է քրդական կազմավորումների գրեթե 600 քուրդ զինյալների,– հաղորդում է Anadolu գործակալությունը։ Թուրքիայի Գլխավոր շտաբում հայտարարել են, որ օպերացիան Աֆրինում շարունակվում է ըստ նախատեսվածի։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայում թուրք զինվորների օպերացիան կարող է ընդլայնվել մինչև Իդլիբ։
