7 ապրանքախումբ թանկացել են ԵԱՏՄ-ի պատճառով. ԻՔՄ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագրի՝ ՀՀ-ին տրամադրվում է ԵԱՏՄ միասնական մաքսային սակագներին (այսուհետ՝ ՄՄՍ) անցնելու անցումային շրջան՝ մինչև 2022թ., որի ընթացքում առավել շոշափելի ու կարևոր մոտ 770 ապրանքատեսակների ՄՄՍ-ից տարբերվող մաքսային դրույքաչափերը պետք է աստիճանաբար հարմարեցվեն դրան: Այսպիսով, ըստ վերոնշյալ պայմանագրի հավելված 4-ի՝ 2018թ.-ին նախատեսվում են մաքսային սակագների փոփոխություններ մի շարք ապրանքախմբերում: Հատկապես ուշադրության է արժանի «Ընտանի թռչնի միս և մսամթերք»ապրանքախումբը, որի համար սահմանվում է 18% մաքսային դրույքաչափ՝ նախկին 14-ի փոխարեն, միևնույն ժամանակ, նախատեսվում է մինչև 2022թ. այն հասցնել 50%-ի: Ընդ որում, 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին այս ապրանքախմբի ներմուծման գերակշիռ մասը բաժին է ընկել հենց երրորդ երկրներին: Այսպես, ԵԱՏՄ երկրներից «Ընտանի թռչնի միս և մսամթերք» ապրանքախմբի ներմուծումը կազմել է մոտ 6 մլն դոլար, մինչդեռ երրորդ երկրներից ներմուծումը կազմել է 24 մլն դոլար: Սա նշանակում է, որ 2018թ.-ին այս ապրանքախմբի ներմուծումը զգալիորեն կթանկանա: Դա վերաբերում է նաև հաջորդող ժամանակաշրջաններին, երբ դրա դրույքաչափը էլ ավելի բարձրանա: Հաջորդ ապրանքախումբը, որի մասով նույնպես նախատեսված են փոփոխություններ, «Հանքային, քիմիական պարարտանյութեր» ապրանքախումբն է: Այս դեպքում սահմանվում է 2% մաքսային դրույքաչափ, մինչդեռ նախկինում այս ապրանքախմբի համար ներմուծման մաքսատուրք նախատեսված չէր: Այս դեպքում նույնպես 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսների դրությամբ ներմուծման գերակշիռ մասը բաժին է ընկել երրորդ երկրներին՝ մոտ 19 մլն դոլար, իսկ ԵԱՏՄ երկրներից ներմուծումը կազմել է մոտ 6,5 մլն դոլար: «Մազերի, ատամների խնամքի միջոցներ» ապրանքախմբի համար նույնպես սահմանվում է 2% մասքսային դրույքաչափ՝ նախկին զրոյական մաքսատուրքի փոխարեն: Այս ապրանքախմբի՝ երրորդ երկրներից ներմուծման ծավալը կազմել է 9,3 մլն դոլար: «Տրիկոտաժե գործվածքներ» ապրանքախմբի մաքսային դրույքաչափը զրոյական մակարդակից բարձրացվել է 3%: Ընդ որում, այս ապրանքախմբի գրեթե ամբողջ ներմուծումը բաժին է ընկնում երրորդ երկրներին՝ շուրջ 13 միլիոն դոլար: «Կենտրոնական ջեռուցման կաթսաներ» ապրանքախմբի համար նույնպես մաքսային դրույքաչափը սահմանվել է 3%: Այստեղ նույնպես ներմուծման գերակշիռ մասը բաժին է ընկնում երրորդ երկրներին՝ ավելի քան 6 մլն դոլար: «Սառնարաններ և այլ պաղեցնող սարքավորումներ»ապրանքախմբում ունենք երրորդ երկրներից ավելի քան 9.5 մլն դոլար ծավալով ներմուծում: Այս ապրանքախմբի համար սահմանվել է 2% դրույքաչափ՝ նախկին զրոյականի փոխարեն: «Ալյումինե նրբաթիթեղներ» հոդվածում մաքսային հարկման ենթակա (այսինքն՝ ոչ ԵԱՏՄ երկրներից եկող) ներմուծման ծավալը հասնում է 4.2 մլն դոլարի, իսկ դրա մաքսային դրույքաչափը սահմանվել է 3% (նախկին 0-ի փոխարեն): Այսպիսով՝ երրորդ երկրներից զգալի չափերի հասնող շուրջ 7 ապրանքախմբերում ունենք մաքսային դրույքաչափերի աճ: Մաքսադրույքների աճ (միջինում 2-3%) գրանցվել է նաև մի շարք այլ ապրանքախմբերում, մասնավորապես՝ «Խտացրած կաթ և կաթի սեր», «ներկեր և լաքեր», «կաղնուց անտառանյութեր», «ցիստեռններ և բաքեր», «խցան, թասակ և կափարիչ», «ալյումինե մետաղակոնստրուկցիաներ և դրանց մասեր» «ժամացույցի մեխանիզմներ» և այլ ապրանքախմբերում, սակայն երրորդ երկրներից այս ապրանքախմբերի ներմուծման ծավալները զգալի չեն, այդ պատճառով դրանց նկատմամբ կիրառվող մաքսային դրույքաչափերի աճը էական փոփոխությունների չի հանգեցնի: 2018թ.-ին 14 ապրանքատեսակների գծով Հայաստանը միանում է ՄՄՍ-ին, որոնցից 7 ապրանքատեսակի համար մաքսային դրույքաչափերի փոփոխություն չի նախատեվում, իսկ մնացած 7-ի դեպքում դրույքաչափերը աճում են 2-ից 3 տոկոսով: Այպիսով՝ 2018թ.-ին մասքսային դրույքաչափերի աճը իր ազդեցությունը կարող է թողնել  վերը նշված 7 ապրանքախմբերում, որոնց ներմուծման ծավալները երրորդ երկրներից զգալի են: Հիշեցնենք, որ ապրանքատեսակներից շատերի մասով դրույքաչափերի էական աճ նախատեսված է 2020 թվականից: Առաջիկա տարիներին թանկացող ապրանքներին կանդրադառնանք առանձին:               Հովհաննես Մելքումյան

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից Հայը ցանկանու՞մ է ապրել անկախ, անվտանգ, բարեկեցիկ Հայաստանի Հանրապետությունում, թե՞ «Արևմտյան Ադրբեջանում» Մահմուդ Ահմադի Նեջադի հետ, երբ պետք է գազամուղը բացեինք, գիտե՞ք՝ ԱՄՆ-ն ինչպես իրեն պահեց․ Քոչարյան (video) Դատարանում իմ տպավորությունները նորից կպատմեմ. Կարապետյանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը Սամվել Կարապետյանը կոչ արեց հանրությանը պարտադիր մասնակցել ընտրություններին Ժակ Շիրակը եկել էր համոզելու, բայց․․․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասներ է պատմում (video) Դա միակ տարբերակն էր, որ մենք հիմա ունենայինք հայկական Արցախ. Կարապետյանը վստահեցնում է՝ պատերազմի օրերին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան չի դրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am