Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավորած բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Թեհրան։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Այցի ընթացքում Թուրքիայի վարչապետը ծրագրում է հանդիպումներ անցկացնել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի, փոխնախագահ Էսհակ Ջահանգիրիի և երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մուհամմադ Ջավադ Զարիֆի հետ։
Թուրքական պատվիրակության կազմում են էկոնոմիկայի, մաքսային, առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, կապի ու զարգացման հարցերով նախարարները։
Այցի նպատակն է քաղաքական, մշակութային և տնտեսական ոլորտներում ռազմավարական հարաբերությունների զարգացման ուղիների քննարկումը։
2015 թվականի ապրիլին Իրան էր այցելել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը