Արտակարգ դեպք. ժայռն ընկել է բնակելի թաղամասի վրա. տեսանյութ
Վիլա Վելյա քաղաքում՝ երկրի հարավ-արեւելքում՝ հսկայական քարը պոկվել է Բոա-Վիստա քարքարոտ բլրից, լանջով գլորվել ներքեւ ու ընկել քաղաքի ծայրամասի վրա՝ ամբողջությամբ փլուզելով չորս տուն: Արդյունքում 15 մարդ է տուժել, որոնցից 5-ը բուժօգնության կարիք է ունեցել: Քաղաքում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել:
