Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո հայաստանյան քաղաքական դաշտում արձանագրվեց մի ուշագրավ, սակայն խորքային առումով վնասակար իրողություն։ Մի շարք քաղաքական ուժեր, որոնք քարոզարշավի ընթացքում հանդես էին գալիս վճռական խոստումներով ու հանրային ակտիվությամբ, ընտրատեղամասերի փակվելուն պես պարզապես գոլորշիացան քաղաքական ասպարեզից։

Խոսքը մասնավորապես Արման Թաթոյանի «Միասնության թևեր» շարժման և Գուրգեն Սիմոնյանի «Հայաստանի Շնորհապետական» կուսակցության մասին է, որոնց վարքագիծն ընտրություններից հետո ավելի շատ հիշեցնում է սեզոնային քաղաքական սպեկուլյացիա։

Թեև ընտրությունների արդյունքներով այս միավորումները չհաղթահարեցին Ազգային ժողով անցնելու անհրաժեշտ շեմը, սակայն հատեցին 2 տոկոսի սահմանագիծը։ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, 2 և ավելի տոկոս քվե ստացած քաղաքական ուժերն իրավունք են ստանում պետական բյուջեից ստանալ տարեկան ուղղակի ֆինանսավորում։ Սա նշանակում է, որ Հայաստանի հարկատուների գրպանից միջինը մոտ 30 միլիոն դրամի չափով պետական միջոցներ են հատկացվելու այս կառույցներին՝ իբրև թե կուսակցական ու հանրային գործունեություն ծավալելու համար։ Սակայն քաղաքական իրականությունը ցույց է տալիս, որ այս ուժերի առաքելությունը սահմանափակվեց ընդդիմադիր ուժերի ձայները փոշիացնելով և բյուջետային ֆինանսավորումն ապահովելով։ Խորհրդարան չանցնելով՝ նրանք, ըստ էության, ջուր լցրեցին Նիկոլ Փաշինյանի իշխանության ջրաղացին՝ տասնյակ հազարավոր քվեներ դուրս թողնելով քաղաքական որոշումների կայացման գործընթացից, իսկ դրանից հետո ուղղակի անհետացան քաղաքական քարտեզից։

Հատկանշական է Արման Թաթոյանի պարագան։

Մարդու իրավունքների նախկին պաշտպանը, որն իր նախկին պաշտոնի բերումով ու հանրային կերպարով հավակնում էր լինել իրավական ու քաղաքական լուրջ այլընտրանք, ընտրություններից հետո պահպանում է բացարձակ լռություն։ Երկրում ծավալվող աղմկահարույց ձերբակալությունների, քաղաքական աստառ ունեցող քրեական գործերի, իրավապահների չարաշահումների և քաղբանտարկյալների վերաբերյալ ահազանգերի ֆոնին Թաթոյանից որևէ արձագանք չկա։ Անգամ «Միասնության թևեր» շարժման ֆեյսբուքյան պաշտոնական էջում Արման Թաթոյանի անունը կամ գործունեությունը փաստացի չի հիշատակվում, իսկ էջի բովանդակությունը կրում է լիակատար ձևական բնույթ։

Էլ ավելի տարօրինակ է Գուրգեն Սիմոնյանի և նրա «Շնորհապետական» կուսակցության պահվածքը։ Լինելով ամենաշատ ձայն հավաքած արևմտամետ ուժերից մեկի ղեկավարը՝ Սիմոնյանը, որ քարոզարշավի ընթացքում աչքի էր ընկնում ակտիվությամբ ու արտաքին քաղաքական կոշտ հայտարարություններով, ընտրություններից հետո առհասարակ չի երևում հանրային ու քաղաքական տիրույթում։

Ու ընդհանրապես, ձևավորվել է մի արատավոր մոդել. քաղաքական գործիչները հայտնվում են ընտրությունից ընտրություն, փոշիացնում ընտրողների քվեները, 2 տոկոսի շեմը հաղթահարելու շնորհիվ ապահովում տարեկան տասնյակ միլիոնավոր դրամների պետական ֆինանսավորում հարկատուների հաշվին, իսկ հետո անցնում «ստվերային թոշակի»։ Հանրությունը զրկված է իր վստահած քվեների ներկայացվածությունից, իսկ պետական բյուջեն շարունակում է վճարել ուժերի, որոնք, այսպես ասած, «անունը կա, ամանում չկա»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 200 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am