ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը մարտի 7-ին Բրյուսելում կհանդիպի Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղուի հետ։ Այս մասին հայտնում է դաշինքի մամլո ծառայությունը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
ՆԱՏՕ-ն դեռևս պաշտոնապես չի գաղտնազերծում բանակցությունների թեման, սակայն TASS-ի տեղեկություններով՝ խոսքը կլինի միգրացիոն իրավիճակի և Էգեյան ծովում միգրացիայի մոնիտորինգին ուղղված դաշինքի գործողության մասին։ Մասնավորապես, կշոշափվի Թուրքիայի տարածքային ջրերում ՆԱՏՕ-ի երկրորդ ռազմածովային խմբի նավերի հասանելիության հարցը։
Դավութօղլուն դաշինքի գլխավոր քարտուղարին կտեղեկացնի ԵՄ առաջնորդների հետ արտահերթ գագաթնաժողովի արդյունքների մասին, որը կկայանա Բրյուսելում՝ երկուշաբթի։
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը