Հայտնաբերվել է անհետացած մոդելի մասնատված մարմինը
ԱՄՆ-ում անհետացած մոդել և դերասանուհի Սառա Զգուլին մահացած են հայտնաբերել BMW մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում: Ինչպես հայտնում է Life.ru-ն՝ 28-ամյա մոդելի գլխատված և մասնատված մարմինը հայտնաբերվել է Օրեգոն նահանգի Ալոհա քաղաքում: Տղամարդը, որը կասկածվում է դաժան սպանության մեջ, փորձել է ինքնասպան լինել ձերբակալության ժամանակ: Նրա կատարած հանցագործության դրդապատճառները հայտնի չեն:
