Էրդողան. Թուրքիան մտադիր չէ գրավել Սիրիայի հողերը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մտադիր է ահաբեկիչներից մաքրել Սիրիայի հետ իր ողջ սահմանը: «Մենք չենք ձգտում գրավել սիրիական հողերը, սակայն ուզում ենք օգնել 3,5 միլիոն փախստականներին, ովքեր ներկայումս Թուրքիայում են գտնվում, վերադառնալ իրենց հայրենիք»,– Թուրքիայի նախագահի խոսքերն է մեջբերում «Anadolu» գործակալությունը։ Էրդողանի խոսքերով՝ Թուրքիայի ԶՈՒ զինվորականները այժմ հաջողությամբ մարտնչում են Աֆրինում։
