Ինչպես և ինչու Վլադիմիր Պուտինը օգնեց իր Նիկոլին խուսափել Եվրամիության ճնշումից

«Հայելի» մամուլի ակումբի ուղիղ եթերում վերլուծաբան Հայկ Այվազյանի գնահատականների համաձայն՝ Վլադիմիր Պուտինի վերջին քայլերը ոչ այնքան Նիկոլ Փաշինյանին պատժելու, որքան նրան քաղաքական մանևրի հնարավորություն տալու նպատակ ունեն։ Ռուսաստանից եկող ճնշումը Փաշինյանը կարող է օգտագործել որպես հակափաստարկ Արևմուտքի առաջ։

Այվազյանի խոսքով՝ Փաշինյանը կարող է Եվրամիությանը և արևմտյան գործընկերներին ասել, որ Մոսկվան իրեն ևս «պատին է դեմ տվել», ուստի ինքը չի կարող միանգամից կատարել բոլոր հակառուսական պահանջները։ Այդպիսով Պուտինը փաստացի Փաշինյանին ժամանակ շահելու հնարավորություն է տալիս։

Մոսկվան փորձում է թույլ չտալ, որպեսզի Փաշինյանը դառնա «երկրորդ Զելենսկի» և անցնի Ռուսաստանի բոլոր «կարմիր գծերը»։ Եթե Փաշինյանը չգնա այդ ճանապարհով, Ռուսաստանը շահագրգռված է նրան քաղաքական մանևրի դաշտ թողնել։

Վերլուծաբանի պնդմամբ՝ Ռուսաստանի այս դիրքորոշումը կարող է Փաշինյանին օգնել ոչ միայն Արևմուտքի, այլև Ադրբեջանի ու Թուրքիայի ճնշումների դիմաց։ Որքան քիչ լինի արևմտյան ճնշումը Երևանի նկատմամբ, այնքան սահմանափակ կարող է լինել նաև Բաքվի ու Անկարայի ճնշման հնարավորությունը։

Այսպիսով, Հայկ Այվազյանի հիմնական թեզն այն է, որ Պուտինի ճնշումը պարադոքսալ կերպով կարող է օգնություն դառնալ Փաշինյանի համար՝ նրան հնարավորություն տալով Արևմուտքի առաջ հիմնավորել հետքայլերը, ժամանակ ձգել և չգնալ Ռուսաստանի հետ վերջնական առճակատման։

դիտվել է 783 անգամ
Լրահոս
Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ» Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Սեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիների շարժը կփոխվի Գողություն՝ Երևանում․ երիտասարդից սպորտային հնարքի ժամանակ գողացել են ոսկյա շղթան ու խաչը Վաղ թե ուշ սեպտեմբերի 19-ը Հայաստանում պետականորեն ճանաչվելու է որպես հիշատակի օր Սպասում են Թրամփի արձագանքին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am