Հյուրանոցի համարում, որտեղ հայտնաբերվել է Յուվեցի Կարոյի փեսայի դին, առկա է եղել թմրամիջոց հիշեցնող փոշի

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Նոբերեժնի» հյուրանոցային համարում, որտեղ հայտնաբերվել է նախկին պատգամավոր Յուվեցի Կարոյի՝ Կարո Կարապետյանի փեսա Գոռ Առաքելյանի դին, սեղանին առկա է եղել նաեւ սպիտակ փոշի։Բացառված չէ, որ այն թմրամիջոց է։ Հիշեցնենք, որ երիտասարդի մահվան մասին հայտնի է դարձել այսօր առավոտյան։ Շտապօգնությունը կանչով մեկնել էր նշված հյուրանոց, սակայն Գ.Առաքելյանն արդեն մահացած է եղել։ Դիակի վրա բռնության հետքեր չեն եղել, թե ինչ հանգամանքներում է մահացել, առայժմ հայտնի չէ։ ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար, ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Հիշեցնենք, որ Գոռ Առաքելյանը ընդամենն ամիսներ առաջ է քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվել: Նա 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել 2014թ. մայիսի 17-ին «Վերնիսաժի» տարածքում հնչած կրակոցների գործով։ Գոռ Առաքելյանը Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղի մուտքի մոտ վեճի էր բռնվել` իր ավտոմեքենայի ճանապարհն իրենց ավտոմեքենան կայանելով փակած Վալերիկ Հովհաննիսյանի և Ներսես Մելքոնյանի հետ: Վեճն ավարտվել էր կրակոցներով, որի արդյունքում ծանր մարմնական վնասվածքներ էին ստացել ոչ միայն Վալերիկ Հովհաննիսյանն ու Ներսես Մելքոնյանը, այլև պատահական անցորդները։ 2017թ. մայիսին հայտնի դարձավ, որ ներում է շնորհել ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի փեսա Գոռ Առաքելյանին եւ նա ժամանակից շուտ ազատ էր արձակվել ՔԿՀ-ից։

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am