Կկառուցվի տարածաշրջանում ամենամեծ ճոպանուղին. ՀԺ

Հայկական ժամանակը գրում է. Լոռու մարզում կկառուցվի տարածաշրջանում ամենամեծ ճոպանուղին: Այս մասին հայտարարել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, նշելով, որ կանադացի մասնագետների կողմից ամենահզոր ճոպանուղին կառուցվելու է Մայմեխի ստորոտում, Շահումյան համայնքի վարչական տարածքում: Զուգահեռաբար կկառուցվեն նաև ձմեռային սահուղիներ, հանգստի գոտիներ, երկու հյուրանոց և երկու ռեստորան: Վանաձորի նախկին ճոպանուղու տարածքն, ըստ փորձագետների եզրակացության, բարենպաստ չի եղել ձմեռային հանգստի գոտու կառուցման համար, այդ իսկ պատճառով հետազոտությունների արդյունքում ընտրվել է վերոնշյալ տարածքը.«Ներկայում նախագծանախահաշվային աշխատանքներ են ընթանում: Այս տարի շինարարությունն անպայման սկսվելու է»,- ինչպես փոխանցում է «Հայկական ժամանակ»-ի Լոռու մարզի թղթակիցը, նշել է Արթուր Նալբանդյանը:Այս ծրագիրը, սակայն, ըստ մարզ ղեկավարի, կհանգեցնի մեկ ուրիշ խնդրի. ճոպանուղին շահագործելուց հետո անհրաժեշտ կլինի միայն առաջին փուլում`բացման օրվա համար օրական 3500 մարդու համար հյուրանոցային պայմաններ ապահովել, ինչը ներկա դրությամբ մարզի կտրվածքով հնարավոր չէ: Այդ պատճառով պետք է աշխատանքներ տարվեն այլ ներդրողների հետ՝ սպասարկման ոլորտը, ենթակառուցվածքները զարգացնելու նպատակով. «Աշխատանքները պետք է սկսենք հենց այսօրվանից, որպեսզի ծրագրի ավարտին զբոսաշրջիկներին հնարավոր լինի պատշաճ կերպով ընդունել»,-ասաց մարզպետը և հավելեց, որ հյուրանոցային տնտեսության զարգացման հիմնական պատասխանատուն Վանաձոր համայնքը կլինի: Ու թեև ճոպանուղին կկառուցվի Վանաձորի վարչական սահմաններից դուրս, ծրագիրը կդիտարկվի մարզկենտրոնի զարգացման ծրագրերի համատեքստում:Այս պահի դրությամբ թե ներդրողների ու թե սեփականատիրոջ անունը գաղտնի է պահվում: Ներդրողներն արդեն իսկ կան, քննարկումներ են արվել: Ճոպանուղու նախագծի մշակումը պատվիրվել է կանադացի մասնագետներին. «Նախագիծը պատրաստ լինելուց 9 ամիս անց ճոպանուղին պատրաստ կլինի: Այս պահի դրությամբ միայն նախագիծն է պատվիրված: Հայտնի է նաեւ, որ աշխատանքների ժամանակահատվածը 9 ամիս է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց Լոռու մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի պետ Վահե Դոխոյանը:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am