«Այդ փողերը չեն գնում նրանց մոտ, քանի դեռ չեն սկսվել խաղաղ բանակցությունները». Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ ելույթի ընթացքում կոչ է արել ողջ աշխարհին ներդրումներ անել ամերիկյան տնտեսության մեջ: Նախագահը խոսել է նաև պաղեստինյան հարցի և Իրանի հետ կապված միջուկային իրավիճակի մասին: Այդ մասին տեղեկացնում է nua.in.ua-ը: Թրամփը հավաստիացրել է, որ իր վարչակազմը շարունակելու է պայքարել Իրանի միջուկային գործունեության դեմ և կրկին հիշեցրել է, որ պատրաստվում է էլ ավելի կրճատել պաղեստինցիներին հասցվող ֆինանսական օգնությունը: «Այդ փողերը սեղանին են և չեն գնում նրանց մոտ, քանի դեռ չեն սկսվել խաղաղ բանակցությունները: Նրանք ստիպված կլինեն խաղաղություն ցանկանալ»,- ասել է Թրամփը:
