Նոր Նորքի 9-րդ զանգվածում հղի հարևանուհուն դաժանորեն սպանած հղի կինը շուտով ազատության մեջ կլինի. դեպքի ահասարսուռ մանրամասները

ArmLur.am-ի տեղեկություններով` հաշված ամիսներ անց ազատության մեջ կլինի տարիներ առաջ Նոր Նորքի 9-րդ զանգվածում ահասարսուռ սպանության հեղինակ` դեպքի պահին հղի մի կին: Ինչպես պարզ էր դարձել դեպքից կարճ ժամանակ անց, սպանության դրդապատճառը եղել էր անձնական գաղտնիքը, որը ըստ ծրագրի` զոհը պետք է իր հետ գերեզման տաներ: Սակայն… շաբաթն ուրբաթից շուտ եկավ… 2007 թվականի մայիսի 12-ն էր: Նոր Նորքի 9-րդ զանգվածի շենքերից մեկի 81-րդ բնակարանում հայտնաբերվել էր 8 շաբաթական հղի կնոջ մարմին` արյան մեջ թաթախված: Եվ որևէ մեկի մտքով անգամ չէր կարող անցնել, որ այդ դաժանության հեղինակը սպանվածի հարևանուհին էր` ևս հղի ընկերուհին: Իրավապահներին դեպքը բացահայտելուն, կարելի է ասել, օգնել էր հանցագործ կնոջը հանգստացնող ներարկած բժշկուհին, ով նրա ձեռքին սպի էր նկատել , և հարցը` որտեղից է այն առաջացել, մնացել էր անպատասխան: Ի դեպ, սպանվածի մոտից կորել էր նաև ամուսնական մատանին, որը գտնելու ուղղությամբ ևս իրավապահները քննություն էին սկսել: Պարզվել էր` այն գտնվում է ոսկի վաճառող մի կնոջ մոտ, ով իրավապահներին ասել, թե մեկ օր առաջ ոսկին գնել է մի հղի կնոջից: Վաճառողուհու նկարագրած հղի կինը շատ նման էր սպանվածի հարևանուհուն: Ավելի ուշ սպանության հեղինակ կինը նախաքննական մարմնին պատմել է, թե շատ էր անկեղծացել հարևանուհու հետ ու պատմել էր իր կողմից ամուսնական անհավատարմության մասին: Միմյանց գաղտնիքներն իմանալը կանանց կախման մեջ էր գցել իրարից: Կնոջ խոսքերով՝ հարևանուհին սկսել էր թերագնահատել իրեն, շահագործել իր անկեղծությունը, նսեմացնել. «Նա ինձ ասում էր՝ գյուղացի, անխելք…»: Եվ երբ նա սպառնացել է իր գաղտնիքները հայտնել ամուսնուն, այլևս չի կարողացել համբերել: Դեպքի օրը՝ 2007 թվականի մայիսի 12-ի առավոտյան՝ ժամը 10-ին, ամեն օրվա պես հարևանուհիները պետք է սուրճ խմեին: Կինը տանը թողել էր մուլտֆիլմ դիտող 4-ամյա որդուն ու ննջարանում քնած Գուրգենին՝ ամուսնու եղբորը, և շտապել էր հարևանուհու տուն: Սուրճի սեղանի շուրջ կանայք սկսել են վիճել: Ըստ կնոջ՝ հարևանուհին ծաղրել էր իրեն, սպառնացել, թե գաղտնիքները հայտնելու է ամուսնուն: Ինքը վախեցել ու ասել էր, թե հիմա կվերադառնա: Նա արագ դուրս էր եկել տանից, մտել էր իրենց բնակարան, վերցրել էր խոհանոցային դանակը, աջ ձեռքով պահել էր թիկունքի մասում ու վերադարձել էր, ապա թիկունքից դանակով երեք անգամ հարվածել էր հարևանուհուն: Վերջինս ընկել էր հատակին ու գոռացել էր. «Վա՜խ, մամա ջան, էս ի՞նչ արեցիր»: Կինը հարևանուհու հայացքից վախեցած՝ չէր կարողացել մենակ մնալ նրա հետ, վազել էր իրենց տուն, ամուսնու եղբորը հայտնել էր, որ դանակահարել է: Եվ նրանք երկուսով գործել էին արդեն որպես համախոհներ: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ կնոջ սիրեկանը եղել է հենց տեգրը… Երբ մտել էին բնակարան, տեսել էին, որ կինը փորձում է սողալով գնալ պատշգամբ և օգնություն կանչել: Նրանք կնոջը հարվածել էին թավայով, արյունոտ դանակով, նույնիսկ՝ հեռակառավարման վահանակով: Կինը դիմադրել էր ամբողջ ուժով: Նույնիսկ կարողացել էր մի պահ ձեռք գցել սպանության գործիքն ու հարվածել կնոջ ազդրին՝ նրան պատճառելով այս գործով կարևոր հանցանշաններից մեկը: Կինը երկար ժամանակ չէր խոստովանել կատարածը: Նա կալանքի տակ էր առնվել դեպքի հաջորդ օրը՝ 2007 թվականի մայիսի 13-ին: Հուլիսի 24-ին ծնվել էր աղջնակը, իսկ 2008 թվականի մարտի 24-ին տվել էր առաջին խոստովանական ցուցմունքը: Արդյունքում կինը դատապարտվել է 11 տարի, տեգրը՝ 12 տարի ազատազրկման…

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am