Ո՞ւմ օդանավով, ի վերջո, վարչապետը մեկնեց Շվեյցարիա

Ժողովուրդը գրում է. Վերջին օրերին լայն քննարկումների առիթ դարձած հարցերից մեկն է, թե ում պատկանող օդանավով վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 22-ին մեկնեց Շվեյցարիա` մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին: Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ վարչապետը կիսվեց օդանավում արված լուսանկարներով, որոնցում երեւում էր շքեղ ինքնաթիռը: Իսկույն պարզ դարձավ, որ այն պաշտոնյաներին սպասարկող օդանավը չէ, չարտերային թռիչք է: Հարցին, թե Կարեն Կարապետյանն անձնական օդանավ ունի՞, կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից նշել էին, թե վարչապետը Դավոս է մեկնել մասնավոր օդանավով, որի վարձակալության համար, սակայն, պետբյուջեից գումար չի հատկացվել: Բայց այդպես էլ չհստակեցվեց` որ ընկերությունն էր վարչապետի թռիչքի համար անվճար տրամադրել ինքնաթիռը, կամ ով ինչքան գումար էր պահանջել ու ստացել վարչապետից՝ նրան օդանավ տրամադրելու համար: «Այն պարզաբանումը, որ տրվել է մասնավոր օդանավի վերաբերյալ, դրան ավելացնելու բան այս պահին չունեմ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զոյա Բարսեղյանը: Մեր դիտարկմանը` եթե մասնավոր ընկերություն կամ որեւէ գործարար անձ է Կարեն Կարապետյանին տրամադրել ինքնաթիռը, ապա այս «լավության» համար հետագայում երկրի երրորդ դեմքը պետք է փոխհատուցի որեւէ ձեւով: Կառավարության աշխատակիցը նշեց. «Ես այդ մասին լսել եմ: Չեմ կարծում, որ նման խնդիրներ ծագեն: Հարցումներ ստացել ենք, կքննարկենք, կփորձենք պատասխանել»: Նշենք, որ ըստ որոշ լուրերի` օդանավը պատկանում է «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի նախագահ, միլիարդատեր Սամվել Կարապետյանին:

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am