Որ Արցախը և Ադրբեջանը կողք-կողքի ապրեն խաղաղությամբ. Եվրոպացի պատգամավոր

Շատ տպավորված եմ Արցախի ժողովրդով: Իհարկե, այստեղ մենք գործ ունենք մի հասարակության հետ, որը ճնշման տակ է գտնվում, բայց սա մի ժողովուրդ է, որը ձգտում է ապրել լավ կյանքով և կառուցել ժողովրդավարություն: Իմ մեծագույն ցանկությունն է, որ մի օր Արցախը և Ադրբեջանը կողք-կողքի կարողանան ապրել խաղաղությամբ, և հակամարտությունը լուծում գտնի: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հունվարի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Լարս Ադակտուսսոնը: Ամփոփելով երկօրյա այցը՝ պատգամավորն ասել է, որ տարբեր հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ ԱՀ նախագահի, Ազգային ժողովի նախագահի, Եվրոպայի հետ բարեկամության խմբի անդամ պատգամավորների, կրթության, գիտության ու սպորտի, մշակույթի, երիտասարդության ու զբոսաշրջության, արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև բրիտանական ոչ կառավարական «Halo Trust» ականազերծող կազմակերպության ներկայացուցիչների հետ, ծանոթացել նրանց կողմից տարվող աշխատանքներին: «Այս շատ կարճ ժամանակահատվածում մենք ունեցանք ուսուցողական և հագեցած ծրագիր, որի ընթացքում շատ տեղեկություններ հավաքեցինք: Չնայած, որ իմ այցելությունը անհատական բնույթ է կրում, այնուամենայնիվ շատ կարևոր են նման այցերը՝ Արցախի մասին ավելի ընդհանուր և խորը պատկերացում ունենալու համար: Ես Եվրոպական խորհդարանում արտաքին հարաբերությունների հաձնաժողովի անդամ եմ, բայց միևնույն ժամանակ՝ մարդու իրավունքների ենթահանձնաժողովի անդամ, և մարդու իրավունքները իմ աշխատանքում կենտրոնական տեղ են զբաղեցնում: Մենք մեր տարբեր հանդիպումների ընթացքում քննարկել ենք նոր Սահմանադրությունը, մարդու իրավունքները և հակամարտության ամբողջ ենթատեքստը: Մարդու իրավունքները շատ կարևոր են, քանի որ դրանք ցանկացած ժողովրդավարության հիմքն են, անկյունաքարը: Ես գիտեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ղեկավարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, բայց կարծում եմ, որ, ընդհանրապես, մենք՝ եվրոպացիներս, պետք է ավելի ակտիվ դեր խաղանք խաղաղության տարբեր նախաձեռնություններում, որպեսզի երկխոսությունն ավելի ակտիվ ընթանա: Խաղաղությունը և կայունությունը շատ կարևոր են այստեղ ապրող մարդկանց համար, բայց դրանք կարևոր են նաև եվրոպացիների համար»,- ասել է Եվրախորհրդարանի պատգամավորը: Ավելին՝ այստեղ

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am