Կներկայացվի «Ստալինի վախճանը» ֆիլմը․ Ռուսաստանում այն որպես վիրավորանք է ընդունվել

Վեց շաբաթ անց «Ստալինի վախճանը» ֆիլմը կներկայացվի ամերիկյան հանրությանը, իսկ Ռուսաստանում այն դժվար թե տեսնեն՝ այդ երկրի Մշակույթի նախարարության հանրային խորհուրդը կատակերգությունը որպես վիրավորանք է ընդունել: «Մասնագիտական առումով դա շատ վատ, չափազանց կեղծ կինոնկար է, որը մեր երկրի հետ գաղափարական պայքարի արտացոլումն է», - նշում է ռուսական կողմը, գրում է Ամերիկայի ձյանը։ ԱՄՆ-ում, Սանդենս կինոփառատոնին, որտեղ ներկայացված է կինոնկարը, բրիտանացի ռեժիսոր Արմանդո Իանուչին «Ամերիկայի Ձայն»-ն պատմել է, որ իր թիմը լուրջ նախապատրաստական աշխատանք է անցկացրել նկարահանումներից առաջ, այդ թվում՝ հետազոտել արխիվներն ու զրուցել պատմաբանների հետ. «Մենք հարգանքով ենք վերաբերվում 1950-ականներին Խորհրդային Միությունում տեղի ունեցածին, եւ դա երեւում է ֆիլմում: Ավելին, ֆիլմը տեսած ռուսներն ասում են որ այն շատ ծիծաղելի է եւ իրականությանը մոտ»: Ռուսաստանի մշակույթի նախարարության ներկայացուցիչներն իրենց կողմից նշում են, որ մարշալ Ժուկովը ֆիլմում ապուշի կերպարով է ներկայացված: Ժուկովի դերակատար Ջեյսոն Այզեկսին իշխանավորների կողմից նման արձագանքը չի զարմացնում: Դերասանի համար սակայն ավելի կարեւոր է իր ընկերոջ կարծիքը, ում ընտանիքին Ստալինը Գուլագ էր ուղարկել. «Նրանք անհամբեր սպասում են, նրանց խոսքով միակ բանը, որ այն ժամանակ նրանց փրկեց ծիծաղն էր: Սարսափելի այդ տարիներին մարդիկ գաղտնի անեկդոտներ էին պատմում Ստալինի մասին»: «Կատակերգությունը ծիծաղելի է միայն այն դեպքում, եթե հավատում ես դրա իրականությանը: Դա բավականին տարօրինակ է»: Համաշխարհային կինոյի երիտասարդ աստղ Անդրեա Ռայզբորոն «Ստալինի վախճանը» ֆիլմում կերպարանավորել է վախճանված Ստալինի դուստր Սվետլանա Ալիլուեւային. «Նա անհավատալի ուժեղ էր, անչափ ակտիվ: Չմոռանանք, որ այդ մթնոլորտում նրան հաջողվեց գոյատեւել: Նույնիսկ չեմ կարող պատկերացնել հոգեկան ճնշման աստիճանը, երբ ունես Ստալինի նման մի հայր: Դերի ամենաբարդ մասը կերպարի մեջ մտնելն էր»: Անցյալ տարի Էմմի մրցանակի առաջադրված կոմպոզիտոր Քրիս Ուիլլիսը, ով աշխատել է «Փոխնախագահ» սերիալի 7 սեզոնների վրա, պատմում է, որ սկսզում փորձում էր վերստեղծել Շոստակովիչի եւ Վայնբերգի երաժշտությունը՝ ԽՍՀՄ-ում 50-ների ժամանակահատվածը ներկայացնելու համար, սակայն՝ ապարդյուն. «Այս տեսակ կատակերգությունում կարեւոր է մնալ կերպարի մեջ, ինչպես դա անում են դերասանները, եւ չնահանջել, չթուլանալ: Տպավորություն կարող է ստեղծվել, որ երաժշտությունը փոքր-ինչ պերճ ու փառավոր է, ինչն իրականում ծիծաղելի է»: Ռեժիսորի կարծիքով, իր կինոնկարի նկատմամբ բացասական վերաբերմունքն իրականում արդարացված է միայն կոմունիստական կուսակցության անդամների կողմից: «Ես նկարահանեցի այս կինոնկարը, որովհետեւ նկատեցի, որ բազմաթիվ քաղաքական գործիչներ, ոչ միայն Պուտինն այլեւ Թրամփը, Էրդողանը Թուրքիայում, նույնիսկ Բերլուսկոնին Իտալիայում առաջ են քաշում «ուժեղ տղամարդու» կերպարը, որն ունի բացարձակ վերահսկողություն եւ բացարձակ իշխանություն»: Ռուսաստանի մշակույթի նախարարության կողմից կինոթատրոններում ցուցադրումն արգելելու որոշումից հետո երկրում լայնածավալ քննարկում է սկսվել: Որոշման դեմ է կինոքննադատ, «Կինոարվեստ» հանդեսի գլխավոր խմբագիր Անտոն Դոլինը: «Բոլոր նրանք, ովքեր աջակցում են «Ստալինի վախճանը» կինոկատակերգության արգելմանը միանշանակ ճանաչեցին՝ «Այո, մենք Ստալինի կողմնակիցներ ենք»: Հստակեցնեմ՝ Ստալինի կողմնակիցները բոլոր նրանք են, ով Ստալինին համարում են հերոս եւ ցանկանում են նմանվել նրան եւ անընդունելի են համարում նրան ծաղրելը», - գրել է Դոլինը: Արմանդո Իանուչին հույս է հայտներ, որ արդյունքում «Ստալինի վախճանը» թույլ կտան ցուցադրել Ռուսաստանի կինոթատրոններում, ամենայն հավանականությամբ՝ նախագահական ընտրություններից ոչ շուտ:

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am