Ընտանիքը խոչընդոտ չէ. բազմազավակ կին քաղաքական գործիչները

Վերջին տարիներին ակտիվորեն ի հայտ է գալիս գործնական կնոջ սուբկուլտուրան, որին բնորոշ է կյանքում կարիերայի ուղղվածությունը։ Ժամանակակից հասարակությունում մասնագիտական աճը, էլիտար հասարակության  մաս կազմելու փորձը կնոջը դնում է երկընտրանքի առջեւ. ընտանիք, թե աշխատանք։ Հնարավոր է, որ եւ’ աշխատանքով եւ’ անձնական կյանքը միաժամանակ դասավորելու  կնոջ ունակությունն էլ արտացոլում է նրա ինտելեկտի ճկունությունը։ Մարդ, ով կարողանում է միաժամանակ մի քանի դեր ստանձնել, ոչ միայն մեծ լարվածություն չի զգում, այլ նաեւ հոգեբանորեն կոփված է լինում եթե որեւէ դերում իրեն լիարժեք չի արդարացնում։ Մեր իրականությունում ավելանում են քաղաքականությամբ զբաղվող կանայք, ովքեր նաեւ բազմազավակ մայրիկներ են։ Wnews.am-ն առաջարկում է միասին ծանոթանալ նրանց. ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյան ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանն ունի հինգ զավակ. երկու դուստր եւ երեք որդի։ Ավագ որդիները տնտեսագետներ են, իսկ կրտսերն ընտրել է ազգային անվտանգության ոլորտը: Աղջիկներից մեկն իրավաբան է, մյուսը` տնտեսագետ, նրանք տիկին Նաղդալյանին 4 թոռնիկ են պարգևել: «Միայն հայ կինն է կարողանում միաժամանակ լինել լավ մայր, գերազանց կին, թիկունք, ընկեր իր ամուսնու համար և նույն կերպ նվիրվել իր աշխատանքին և հայրենիքին»,- կարծում է Հերմինե Նաղդալյանը: ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ունի չորս դուստր՝ Լիլիթ, Լուսինե, Գրետա եւ Լուիզա։ Նախկին պատգամավորը խոստովանել է, որ իր՝ քաղաքականությամբ զբաղվելն ընտանիքի անդամների համար հաճույք չէ։ «Այնպես որ` հեշտ չէ, իմ ընտանիքը բազմաթիվ զրկանքներ է տեսել»,- նշել է նա:   Ի դեպ, տիկին Փոստանջյանի դուստրերը  ցանկանում են, որ իրենց ծնողներն իրենց եղբայր պարգեւեն, գուցե տիկին Փոստանջյանը, ով այժմ էլ պատգամավոր չէ, հասցնի՞ իրականացնել աղջիկների երազանքը։ ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյան Արմենուհի Կյուրեղյանը պատգամավոր է ընտրվել 2017-ին։ Տիկին Կյուրեղյանն ունի երեք զավակ։  Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայեն

 
 Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ունի յոթ երեխա։ Հարցին, թե ինչպես է կարողանում համատեղել ընտանիքն ու կարիերան, նա պատասխանել է.
«Հուսամ, կգա մի օր, երբ ընտանիքի եւ կարիերայի համատեղման մասին հարցը կուղղվի ոչ միայն կանանց, այլ  ամուսիններին, երբ հայրերն ու մայրերը ապահոված կլինեն այդ մեծ հանձնարարականի օպտիմալ կատարման հնարավորություններով։ Եվրոպայի առջեւ ծառացած ամենագլխավոր հարցը երեխաներին «այո» ասելն է։
  Շեյխուհի Մոզա. Նա Քաթարի շեյխի երկրորդ կինն է, գլխավորում է Քաթարի կրթության, գիտության եւ ընդհանուր զարգացման հիմնադրամը, հանդիսանում է ընտանեկան հարցերով Վերին խորհրդի նախագահ, նա նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ դեսպանն է։ Մոզան ունի յոթ երեխա։ Նա օրինակ է ոչ միայն այն բանի, որ արաբական աշխարհի կինը կարող է իրավունք ստանալ չկրել փարաջա, այլ նաեւ զբաղվել կարեւոր քաղաքական գործերով։ Հարցազրույցներից մեկում նա հայտարարել է, որ ամուսնու հետ փորձել են իրենց երկու դուստրերին եւ հինգ որդիներին դաստիարակել այնպես, ինչպես դա անում են սովորական ընտանիքներում

դիտվել է 270 անգամ
Լրահոս
Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից Հայը ցանկանու՞մ է ապրել անկախ, անվտանգ, բարեկեցիկ Հայաստանի Հանրապետությունում, թե՞ «Արևմտյան Ադրբեջանում» Մահմուդ Ահմադի Նեջադի հետ, երբ պետք է գազամուղը բացեինք, գիտե՞ք՝ ԱՄՆ-ն ինչպես իրեն պահեց․ Քոչարյան (video) Դատարանում իմ տպավորությունները նորից կպատմեմ. Կարապետյանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը Սամվել Կարապետյանը կոչ արեց հանրությանը պարտադիր մասնակցել ընտրություններին Ժակ Շիրակը եկել էր համոզելու, բայց․․․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասներ է պատմում (video) Դա միակ տարբերակն էր, որ մենք հիմա ունենայինք հայկական Արցախ. Կարապետյանը վստահեցնում է՝ պատերազմի օրերին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան չի դրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am