Ուկրաինայի սահմանին հայ ընտանիք է ձերբակալվել
Ուկրաինայի սահմանապահ ծառայությունները սահմանի մոտ Հայաստանից ապօրինի կերպով ժամանած գաղթականների են ձերբակալել: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը: Ձերբակալվածները՝ երկու տղամարդ և կին են երեխայի հետ, նրանք գնալուց են եղել Գուտա բնակավայր: Նշվում է, որ գաղթականները ոչ մի փաստաթուղթ չեն ունեցել իրենց մոտ, սակայն ներկայացրել են որպես Հայաստանի քաղաքացիներ: Սահմանապահների տվյալներով՝ ձերբակալվածները ցանկանում էին ապօրինի կերպով հատել Ուկրաինա-Սլովակիա սահմանը ուղեկցի օգնությամբ:
