ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի թեկնածու Մարիա Կարապետյանի սկանդալները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող ՔՊ-ն ԱԺ Էթիկայի հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է պատգամավոր Մարիա Կարապետյանի թեկնածությունը։ Եվ այս ֆոնին հիշատակվում են նաև նրա անվան շուրջ նախկինում առաջացած մի քանի աղմկահարույց պատմություններ՝ մասնավորապես նրա մոր անունով սոցիալական ցանցում տարածված հայհոյանքները և ադրբեջանական պատվիրակության՝ Երևանում հյուրընկալության հետ կապված դրվագները։

Մոր անունով՝ սեռական բնույթի հայհոյանքներ

2023 թվականի հուլիսին Մարիա Կարապետյանի ֆեյսբուքյան էջի հրապարակումների մեկնաբանություններում «Աիդա Հայրապետյան» անունով օգտահաշվից հայտնվել էին կոպիտ, այդ թվում՝ սեռական բնույթի հայհոյանքներ։ Այդ օգտահաշիվը լրատվամիջոցները ներկայացրել էին որպես Մարիա Կարապետյանի մայր։

Հրապարակված մեկնաբանություններից մեկը, օրինակ, վերաբերում էր Մարիա Կարապետյանի քննադատներից մեկին և պարունակում էր սեռական բնույթի հայհոյանքներ, վիրավորանքներ։ Դրանցից հետո սոցիալական ցանցերում բուռն արձագանք եղավ․ օգտատերերը քննադատեցին ոչ միայն մեկնաբանությունների բովանդակությունը, այլև այն փաստը, որ դրանք, ըստ հրապարակված տվյալների, գրվել էին պատգամավորի մոր անունով։

Մեկնաբանությունների սքրինշոթները տարածող հրապարակումներից մեկը նույնիսկ վերնագրվել էր. «Մարիա Կարապետյանի մայրը մանրամասն պատմում է՝ ինչպես է ունեցել իր դստերը»։

Սակայն այս պատմության ամենակարևոր հանգամանքն այն է, որ Մարիա Կարապետյանը հերքել էր իր մոր՝ այդ մեկնաբանությունների հեղինակ լինելը։ 2023 թվականի հուլիսի 14-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտարարել էր. «Իմ մայրը նման բառեր չի գրել և առհասարակ նման բառապաշար չունի»։ Կարապետյանը բացատրել էր, որ հնարավոր է՝ որևէ մեկը իր մոր անունով և լուսանկարով կեղծ օգտահաշիվ է ստեղծել։

Արշավ՝ նախկին օմբուդսմենի դեմ

«Դեժավյու» տելեգրամյան ալիքի ներկայացմամբ՝ նախկինում գրել էր, որ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի դեմ հարձակումները և նրա կառույցի ֆինանսավորման կրճատումը նախաձեռնել էր անձամբ Մարիա Կարապետյանը՝ իր ադրբեջանցի ընկերների հորդորով, որոնք կապված են իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության հետ։ Ըստ աղբյուրի՝ նպատակ է եղել Թաթոյանին փոխարինել մեկով, ով գերիների և անհետ կորածների հարցը չի գերադասի հայ-ադրբեջանական մերձեցման օրակարգից։

Նույն ալիքը նաև հիշեցնում է, որ ժամանակին հենց Մարիա Կարապետյանն էր Ազգային ժողովի անցագիր տրամադրել տրանսգենդեր անձին, ով աղմկահարույց ելույթ ունեցավ խորհրդարանի ամբիոնից։

Ադրբեջանցիների մերձավոր պատգամավորը ՀՀ ԱԺ-ում

Ադրբեջանական կապերի մասին հրապարակումներով հանդես է եկել նաև «168 ժամ» պարբերականը՝ անդրադառնալով 2015 թվականին ադրբեջանական Նովրուզի տոնակատարությանը Կարապետյանի մասնակցությանը։

Ըստ ադրբեջանցի Օրխան Նաբիևի՝ յութուբում հրապարակած տեսանյութի՝ պատգամավորը պարել է խարույկի շուրջ և ասել. «Նովրուզի կապակցությամբ շնորհավորում եմ ձեզ բոլորիդ, թող բարի, առատ տարի լինի, գարնան սկիզբը լավը լինի, համբուրում եմ»։

Լրատվամիջոցը նշում է, որ արևմտյան կառույցներում, մասնավորապես «Rondine Cittadella della Pace» կազմակերպությունում վերապատրաստված և դրա տնօրենների խորհրդի կազմում ընդգրկված Կարապետյանը խաղաղություն է քարոզում Հայաստանում այն ֆոնին, երբ Ադրբեջանի ղեկավարությունը հավակնություններ է ներկայացնում հայկական տարածքների նկատմամբ՝ խոսելով նոր պատերազմի մասին։

Ադրբեջանցի պատգամավորների հյուրընկալության պատմությունը

Մարիա Կարապետյանի անվան հետ կապվող մյուս աղմկահարույց պատմությունը վերաբերում է 2022 թվականի փետրվարին Երևան ժամանած ադրբեջանցի պատգամավորներին։ «Եվրանեսթ»-ի շրջանակում Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության անվտանգությունն ու հյուրընկալությունը կազմակերպելու գործընթացում Մարիա Կարապետյանը, որպես հայկական պատվիրակության ղեկավար, հայտարարել էր, որ Հայաստան ժամանած բոլոր հյուրերին պետք է պատշաճ ընդունել։ Մինչդեռ Երևանի ռեստորաններից մեկը հրաժարվել էր ադրբեջանական պատվիրակությանը սպասարկել։

Բողոքի ակցիա՝ պատգամավորի տան մոտ

Իսկ դեռևս 2021 թվականին մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացրել Կարապետյանի բնակության վայրում՝ տարբեր տեղերում փակցնելով նրա լուսանկարը՝ «Այս թաղամասում բնակվում է ԱԺ պատգամավոր, դավաճան Մարիա Կարապետյանը» մակագրությամբ։

Այսօր այդ դրվագները նոր նշանակություն են ստանում՝ հաշվի առնելով, որ Մարիա Կարապետյանին առաջարկվում է ղեկավարել հենց ԱԺ Էթիկայի հարցերի հանձնաժողովը․ մարդ, որ պետք է դատի իր մյուս գործընկերներին, քննարկի նրանց վարքը, էթիկական պարտավորությունները»։

դիտվել է 347 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am