Նամակ Վաշինգտոնից․ Երեւանը դեռ լուռ է

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ կոնգրեսականներ Դեյվիդ Վալադաոն եւ Բրեդ Շերմանը ստորագրություններ են հավաքում՝ ԱՄՆ գանձապետարանի քարտուղար Սթիվեն Մնուչինին կոչ անելով վերանայել Հայաստանի հետ կրկնակի հարկման հնացած պայմանագիրը: Վալադաոյի եւ Շերմանի նամակում նշվում է, որ «խորհրդային ժամանակաշրջանից գոյություն ունեցող պայմանագիրը չի արտացոլում գլոբալիզացված աշխարհի աճող բարդությունները, ինչպես նաեւ ամերիկացի եւ հայ ժողովուրդների բարեկամությունը»: ԱՄՆ-ում կրկնակի հարկման մասին պայմանագիրը հստակ իրավական հիմք կստեղծի ներդրողների եւ անհատ ձեռնարկատերերի գործունեության համար՝ կանխելով կրկնակի հարկումը եւ նպաստելով տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը: ԱՄՆ գանձապետարանի քարտուղարի հարկային քաղաքականության հարցերով ապագա օգնական Դեյվիդ Քոթերը պատրաստակամություն էր հայտնել, որ եթե իր թեկնածությունը հավանության արժանանա, ապա ինքը կզբաղվի ԱՄՆ-ի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրով:

Այս հարցով Վաշինգտոնն ու Երեւանը բանակցում են վաղուց, սակայն այնպիսի տպավորություն է, որ երկուստեք մեծ շահագրգռվածություն առկա չէ: Երեւանում, կարծես, առայժմ տիրապետող չէ այն գիտակցությունը, որ շեշտը պետք է դնել ոչ թե ամերիկյան օգնությունների վրա, այլ խրախուսել տնտեսական լուրջ հարաբերությունների զարգացումը, ներդրումների ներգրավմանը Հայաստանի տնտեսության մեջ: Մյուս կողմից` ԱՄՆ-ի հետ տնտեսական, առեւտրային հարաբերությունները որակապես նոր մակարդակի հասցնելու համար Հայաստանի իշխանությունները պարտավոր են արմատապես փոխել տնտեսության կառուցվածքը` այն ազատելով մենաշնորհային, կոռուպցիոն դրսեւորումներից եւ ռուսական տոտալ կախվածությունից: Հիշեցնենք, որ մոտավորապես նման նախապայման էր առաջ քաշել Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, երբ անցած տարվա ընթացքում հնչեցրել էր էներգետիկայի ոլորտում ութ միլիարդ ներդրում անելու ամերիկյան պատրաստակամության մասին: Դեսպանի առաջարկը Հայաստանի վերնախավում համարժեք պատասխանի չարժանացավ, նույնիսկ որոշակիորեն կասկածի տակ դրվեցին նրա խոսքի մասնագիտական հիմքերը: Իրականում` ամերիկացի դիվանագետը, ըստ ամենայնի, ձեւակերպել էր հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման բանաձեւը, որի շնորհիվ Վաշինգտոնը փորձում էր պարզել` ինքնիշխան որոշումներ կայացնելու Հայաստանի իշխանության պոտենցիալը:

Եթե Հայաստանի իշխանությունները պատրաստ չեն կառուցվածքային փոփոխություններ կատարել տնտեսության մեջ եւ դիվերսիֆիկացնել տնտեսական հարաբերությունները, ապա կոնգրեսականների նախաձեռնությունը կամ նույնիսկ Հայաստանի հետ կրկնակի հարկման հնացած պայմանագրի չեղարկումը գործնականում Հայաստանին որեւէ բան չեն տալու: Գնդակն իրականում Հայաստանի իշխանությունների դաշտում է, իսկ լուծումներ պետք է գտնել քաղաքական որոշումների մակարդակում: Ռուսական կոռուպցիոն համակարգի հետ ինտեգրված Հայաստանի տնտեսությունը մրցունակ չէ եւ գրավչություն չունի արտաքին ներդրումների համար, իսկ նման իրավիճակում, Վաշինգտոնում, բնականաբար, մոտիվացված չեն արտոնյալ պայմաններ ստեղծել Հայաստանի համար: Մյուս կողմից` խնդրի քաղաքական կողմն է կարեւոր, որովհետեւ հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններ, որպես այդպիսին, գոյություն չունեն: Եթե անկեղծ լինենք, չկա հայ-ամերիկյան օրակարգ բովանդակային առումով: Հենց սա է գերխնդիրը, հիմնական հարցը եւ այս հարթության վրա անելիք ունի պաշտոնական Երեւանը, մանավանդ, կոնգրեսականների նամակը մեր իշխանությունների համար նախաձեռնողական քաղաքականության ազդակ պետք է հանդիսա: Ղազախստանը ԵՏՄ անդամ է, սակայն տաս օր առաջ Նուրսուլթան Նազարբաեւը տվեց ԱՄՆ-ի հետ ռազմավարական հարաբերություններ հաստատելու բանաձեւը: Անկարելի ոչինչ չկա, նույնիսկ ԵՏՄ անդամությունը կարող է խոչընդոտ չլինել, եթե կա ինքնաբավ, մոտիվացված արտաքին քաղաքականություն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am