Ինչպես և ինչ վիճակում հայտնաբերվեց շինանյութի Սերգեյի որդին. ուշագրավ մանրամասներ

2017 թվականի նոյեմբերին Ուկրաինայի Կիեւ քաղաքում ամիսներ շարունակ պատանդ վերցված գործարար Սերգեյ Մանուկյանի (շինանյութի Սերոժ) որդուն` Արման Մանուկյանին եւ աներորդուն՝ Սամվելին, ազատ են արձակել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` տղաներին տեղափոխել են Կիեւի հիվանդանոցերից մեկը՝ ստուգման ենթարկել, որից հետո տարել հյուրանոց: Ինչպես էին տղաներին առեւանգել Եվ այսպես` 2017 թվականի նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի Կիեւ քաղաքում իրենց բնակարանից առեւանգվել էին գործարար Սերգեյ Մանուկյանի որդին Արման Մանուկյանը, եւ աներորդինն՝ Սամվելը: Իսկ ինչպես էր տեղի ունեցել տղաների առեւանգումը: «Ժողովուրդ» օրաթերթին կատարվածից մանրամասներ են հայտնի դարձել: Վերոնշյալ օրը Արմանը եւ Սամվելը եղել են Կիեւի իրենց տանը: Երբ դուրս են եկել` առօրյա գործերով զբաղվելու, հենց բակում նրանց են մոտեցել երկու անծանոթ, զենքը պահել են տղաների ուղղությամբ՝ բավականին մոտ տարածությունից, ստիպել նստել իրենց մեքենան: Տղաներին այդ իրավիճակում այլ ելք չի մնացել, քան զինված անձանց ենթարկվելն ու մեքենան նստելը՝ առանց ավելորդ էմոցոիաների եւ ավելորդ քայլերի դիմելու: Ավելի ուշ, երբ տղաների հարազատները նրանց չեն կարողացել գտնել, դիմել են տան բակի տեսախցիկների օգնությանը եւ պարզել, թե ինչպես են գլխարկով դեմքները փակած երկու զինված անձ տղաներին նստեցնում մեքենաները եւ գնում անհայտ ուղղությամբ: Մեզ լուրեր հասան, որ գործարարի մտերիմները փորձել են տեսանյութում երեւացող տղաների դեմքը կամ գոնե առեւանգած մեքենաների համարները ֆիքսել, բայց անօգուտ, քանի որ տեսանկարահանածը հնարավորություն չի տվել իմանալու մեքենաների համարանիշները: Միայն հայտնի է եղել, թե որ ուղղությամբ է սլացել այն՝ աստիճանաբար կորելով տեսախցիկի տեսադաշտից: Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ գործարար Սերգեյ Մանուկյանի մտերիմները դեպքից հետո բացահայտել են, որ տղաներին առեւանգելուց հետո բնակարանը թալանվել է. լուրջ գումար են տարել գողերը, որոնց դեմքերը դարձյալ չեն երեւացել տեսախցիկներով: Կատարվածից հետո գործարար Սերգեյ Մանուկյանին եւ նրա մտերիմ շրջապատին այլ ելք չէր մնում, քան գործարար կապերով, պաշտոնական խողովակներով, Ուկրաինայի նախկին ու ներկա պաշտոնյաներին, քրեական տարրերին ներգրավելով` սկսել տղաների որոնման աշխատանքները: Առեւանգման վարկածները Կատարվածից հետո սկսվեցին մի շարք վարկածներ առաջ քաշվել, թե ով կամ ինչի համար կարող էր առեւանգել գործարար Մանուկյանի հարազատներին: Վարկածներից մեկով առեւանգումը կապված էր Սերգեյ Մանուկյանի բիզնես գործունեության հետ. մրցակիցները ցավեցրել են գործարարին: Բայց կա նաեւ վարկած, որ միգուցե կատարվածը բիզնես գործունեության հետ կապ չունի, այլ պարզապես տղաներն են Կիեւում անախորժությունների մեջ հայտնվել այլ երիտասարդների հետ, ու արդյունքում տեղի է ունեցել այս պատմությունը: Մի վարկած էլ կա, որ Հայաստանից էին կազմակերպել գործարար Մանուկյանին ցավեցնելու այդ տարբերակը: Իսկ թե ո՞ր վարկածն է իրականությանը համապատասխանում, դժվար է ասել: Բայց փաստ է, որ Ուկրաինայի իրավապահները փաստի առթիվ հարուցել են քրեական գործ, կատարվում է քննություն: 2-ամսյա փնտրտուքը Տղաների առեւանգումից հետո «Ժողովուրդ»-ը գործարար Սերգեյ Մանուկյանի մտերիմներից հետաքրքրվում էր, թե ինչ տեղեկություն կա տղաներից, նրանք նշում էին, որ աղոթում են` տղաներին ողջ-առողջ հետ վերադարձնելու համար եւ դեռ չգիտեն` ուր են ու ինչ վիճակում: Այսպիսով 2 ամիս փնտրտուքից հետո տղաներին հայտնաբերեցին: Ըստ հրապարակումների` տղաներին կարողացել են բավականին մեծ փրկագնի միջոցով ազատ արձակել, սակայն «Ժողովուրդ»-ին պաշտոնական աղբյուներից հայտնի դարձավ, որ տղաներին ազատ են արձակել` առանց փրկագին վճարելու: Այստեղ հարց է առաջանում, եւ կատարվածը մնում է առեղծված. եթե գործարարի որդուն եւ նրա եղբորը ազատ են արձակել առանց փրկագնի, ապա ինչո՞ւ էին առեւանգել: Արդյո՞ք միայն գործարար Սերգեյ Մանուկյանին ցավացնելու կամ որեւէ բան հասկացնելու համար: Թեեւ մյուս կողմից բացառված չէ, որ կլորիկ գումար, այնուամենայնիվ, գործարարը տվել է, սակայն այդ մասին չի խոսվում: Ինչեւէ: Անդրադառնանք նաեւ մյուս կարեւոր հանգամանքին. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տղաներին հայտնաբերել են վնասվածքներով, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Մեզ հասած լուրերի համաձայն` Արման Մանուկյանը թեթեւ վնասվածք է ունեցել գլխի շրջանում, իսկ ահա Սամվելը մի քանի վնասվածք է ունեցել: Տղաներին ազատ արձակելուց անմիջապես հետո նրանց տեղափոխել են Կիեւի հիվանդանոցներից մեկը, որտեղ էլ համապատասխան զննում ու օգնություն ցուցաբերելուց հետո նրանց դուրս են գրել եւ տարել հյուրանոց: Ի դեպ, այս պահին Կիեւում իր հարազատների մոտ է գտնվում գործարար Սերգեյ Մանուկյանը, որը ամեն ինչ անում է` տղաների անվտանգությունը ապահովելու եւ նրանց շուտափույթ Հայաստան վերադարձնելու համար: Երեկ տեղեկացանք, որ գործարարի հարազատներն արդեն հասցրել են Հայաստանից զանգահարել եւ խոսել տղաների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, տարաբնույթ հարցեր տվել, սակայն տղաները միայն ասել են, որ լավ են, ամեն ինչ կարգին է՝ խուսափելով այլ հարցերի պատասխանելուց: Բանն այն է, որ տղաները շարունակում են մնալ Ուկրաինայի իրավապահների խիստ հսկողության տակ: Իսկ թե որտեղից են գտել տղաներին, ովքեր էին, ի վերջո, նրանց առեւանգողները եւ, առհասարակ, որն էր առեւանգման հիմնական նպատակը, դեռեւս մնում է անպատասխան:

դիտվել է 554 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am