Ո՞ւմ մեղքով

Սերժ Սարգսյանի հրամանագրերով էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը ազատվեց պաշտոնից, նրան փոխարինեց Լևոն Յոլյանը: «Ծանր փուլում ենք գտնվում, համագործակցության, քննարկումների փուլում ենք գտնվում, և ես համոզված եմ, որ այս կարճ ժամանակահատվածում Դուք կմտնենք աշխատանքի մեջ և կփորձեք համապարփակ աշխատանքները առաջ տանել»,- նորանշանակ նախարարին ասել է վարչապետը։ Հովիկ Աբրահամյանին լրագրողները խնդրել էին մանրամասնել՝ ի՞նչ ծանր փուլի մասին է խոսքը: «Նկատի ունեմ բանակցությունները. Ռուսաստանի Դաշնության հետ հիմա գազի սակագնի պայմանագիրն է քննարկվում, Իրանի Իսլամական Հանրապետության հետ երրորդ գծի կառուցման աշխատանքներն են, Վրաստանի Հանրապետության հետո էլեկտրագծերի կառուցման երկու ծրագիր է ընթանում»,- հայտարարել է Աբրահամյանը։ «Իրանի հետ գազի գնման շուրջ բանակցություններ տարվո՞ւմ են»։ «Գազի գնման մասին չէ խոսքը, գազի պայմանագրի։ Դուք տեղյակ եք, որ մենք գազը ստանում ենք Իրանի Իսլամական Հանրապետությունից և փոխարենը փոխհատուցում ենք էլեկտրաէներգիայով։ Միայն այդ գործարքի շրջանակներում են [ընթանում բանակցությունները]»,- պատասխանել է վարչապետը։ Վարչապետի պնդումը, թե Հայաստանը բանակցություններ չի վարում Իրանի հետ գազ գնելու շուրջ, ըստ էության, հակասում է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի՝ ԱԺ-ում մոտ մեկ ամիս առաջ արած հայտարարությանը: Իրականում, Հովիկ Աբրահամյանը փաստել է, որ Հայաստանը` Ռուսաստանի- Վրաստան-Իրանի տարվող բանակցությունների արդյունքում առայժմ Հայաստանի համար որևէ լավ լուր չի ունի: Այսպես ասած, ամեն ինչ դեռ քննարկման փուլում է: Հարց է ծագում` ինչու՞, ու՞մ մեղքով... Հայաստանի իշխանությունները մոնոպոլ իրավունքներ են տվել «Գազպրոմ»-ին: Այժմ ստիպված են գազը գնել միայն Ռուսաստանից: Այդ իսկ պատճառով, Ռուսաստանը, Վրաստանն ու Իրանը գազային բանակցություններ են վարում և ըստ էության, քննարկելով ընդամենը Հայաստանի տարածքի հարցը: Իհարկե, մեր իշխանությունները այլ աղբյուրներից, մասնավորապես, Իրանից գազ գնելու հնարավորությունների առումով կարող են անընդմեջ ասել, թե սահմանափակումներ չկան ու շարունակաբար բանակցություններ են ընթանում: Բայց մեկ պարզվում է, որ իրանական կողմի հետ դժվար է բանակցել, կամ նրանք ոչ բարենպաստ պայմաններ են առաջ քաշում, դե իսկ ռուսական կողմն էլ բանակցում է Հայաստանի հարևանների հետ` Հայաստանի փոխարեն: Իսկ ո՞ւմ մեղքով: Ինչ ցանել ենք, այն էլ հնձում ենք... Թամար Բագրատունի

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին Կարող են փոխել դասագրքերի ձևակերպումները, բայց չեն կարող փոխել այն, ինչ ապրել ու տեսել է մի ամբողջ սերունդ․ Դանիելյան 53,5 մլն դրամ և 275 հազար դոլար հափշտակողները հայտնաբերվել են «Ես Նիկոլ Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը». Սուրենյանց Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող մնալ անպատիժ «Ստի վրա հիմնվածը ոչ միայն չի կարող անվտանգություն ապահովել, այլև կործանվելու է» Այս երեք տարիների ընթացքում Ռուբենը շարունակում է պայքարել հանուն հայկական արժանապատվության․ Առաքելյան «Պարտությունը քաղաքական պատմության ավարտը չէ». Վահե Դավթյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Ծառուկյան «Գույնզգույն թիթեռները» պատերազմ բերեցին ու մինչեւ էսօր էդ պատերազմը չի հեռանում մեր երկրից Հայ զինվորը չի՛ պարտվել, մեր հրամանատարները չե´ն պարտվել, հայ ժողովուրդն այդ պատերազմում չի՛ նահանջել Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am