Ինչ է հայ կին քաղաքական գործիչների հագուստը պատմում նրանց մասին (լուսանկարներ)

Վաղուց գաղտնիք չէ, որ մարդու կողմից ընտրված հագուստը նրա այցեքարտն է և շատ բան կարող է պատմել նրա բնավորության կամ կյանքի տվյալ հատվածում տրամադրության մասին։ Բացի այդ, հագուստի գունային գամմայի միջոցով կարելի է շրջապատին ազդակներ հաղորդել, ուշադրություն գրավել կամ էլ ընդհակառակը՝ փակվել, աննկատ մնալ։Այսպիսով, Wnews.am-ն առաջարկում է միասին հասկանալ՝ ինչպես են հագնվում հայ կին քաղաքական գործիչները և ինչ է նրանց ընտրած հագուստի ոճն ու գույնը պատմում իրենց մասին։ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյան-տաք երանգի հագուստ. Տաք գույնի հագուստը ստեղծում է վստահության մթնոլորտ։ Եթե անձը նախընտրում է վառ ու տաք գույներ , ապա նա լի է էներգիայով, չի վախենում իր հանդեպ ուշադրություն գրավելուց և ինքնավստահ է։ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին ևս հաճախ ենք տեսնում վառ գույնի հագուստներով՝ հատկապես կարմիրով, մանուշակագույնով, նարնջագույնով։ Նա նախապատվությունը տալիս է գործնական ոճին՝ խիստ դասական կոստյումներին։ Հագուստի այս ոճը նախընտրում են նրանք, ովքեր առաջնային համարում են աշխատանքը, իսկ էմոցիաներն ու զգացմունքներն առօրյայում մի կողմ են թողնում։   Կարմիր-այն կրքի և կյանքի ուժի, արյան և կրակի գույն է։ Կարմիրը շատ հակասական է. այն ուրախության, գեղեցկության, սիրո խորհրդանիշ է, միեւնույն ժամանակ վրեժի, պատերազմի։ Այն խոսում է մարդու իշխող և բորբոքվող տեսակի մասին։ Նարնջագույն- երազկոտություն. այս գույնը հատկապես սիրում են նրանք, որոնց մոտ լավ է զարգացած ինտուիցիան։ Մանուշակագույն հագուստը բնորոշ է ստեղծագործ մարդկանց։ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան-նրա զգեստապահարանում գերակշռում են կապույտն ու կարմիրը։ Նա եւս միշտ դասական ոճի հագուստներ է կրում։ Կապույտ-այս գույնը խոսում է հոգեւոր հավասարակշռության, համեստության, փոխըմբռնման ձգտման մասին։ Շուշան Պետրոսյան-ազատ ու ինքնատիպ ոճ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը շատ է տարբերվում իր պատգամավոր կոլեգաներից, նա կարծես հագուստի միջոցով բոյկոտում է : Նրա ընտրած հագուստը չի համապատասխանում ԱԺ-ում ընդունված աշխատանքային-դասական ոճին, հակասում է դրա կանոններին: Նա հագնվում է ազատ, ինքնատիպ, ստեղծագործող մարդու և ոչ թե կին պատգամավորի խիստ-դասական ոճում: Բացի այդ, պատգամավորին կարելի է տեսնել բաց դեկոլտեով, նեղ տաբատներով, նա չի բարդույթավորվում, ինչը խոսում է Շուշան Պետրոսյանի ինքնավստահության, բնավորության հաստատակամության մասին։  

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am