Ցրտերի պատճառով 15 մարդ է մահացել
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում հունվարի սկզբից 15 մարդ է մահացել ցրտահարության հետևանքով, հայտնում են Բիշքեկի ներքին գործերի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, փոխանցում է РИА Новости-ն: «Հունվարի մեկից մինչև 25-ը դատաբժշկական փորձաքննության նախնական եզրակացության համաձայն, ցրտահարությունից մահացել է առանց մշտական բնակության վայրի 15 անձ», - հաղորդել է մամուլի ծառայությունը: Անոմալ ցրտերի պատճառով Բիշքեկի իրավապահ մարմիններն ամենօրյա ստուգումներ են իրականացնում:
