Չսպանել կանանց ու երեխաներին. Էրդողանը «փափկել է»
Սիրիայում Թուրքիայի զինված ուժերի գործողությունները կշարունակվեն մինչեւ վերջին ոչնչացված ահաբեկիչը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ունեցած ելույթի ժամանակ: Haberturk հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Էրդողանն ասել է, որ Աֆրինում, որտեղ այժմ ընթանում է թուրքական զինուժերի «Ձիթենու ճյուղ» գործողությունը, «ոչ մի երեխայի եւ ոչ մի կնոջ արյուն չի հեղվել, եւ դա երբեք տեղի չի ունենա, որովհետեւ այդպիսիք են թուրքական բանակի կանոնները», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
